Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ) Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրը Մայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից Նոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել է Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթը Էջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանը Անահիտ Ավանեսյանը ԱՆ խորհրդատուների հետ քննարկել է բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացը Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին կարող է սահմանափակվել Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ստորագրվել է հուշագիր ՀԷՑ-ի հետ Արհեստական բանականության օրեր 2026 Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Աբու Դաբիից ժամանել են Մոսկվա

Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրըՄայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-իցՆոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԽորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթըԷջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանըԱնահիտ Ավանեսյանը ԱՆ խորհրդատուների հետ քննարկել է բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացըՀայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին կարող է սահմանափակվելԱբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ստորագրվել է հուշագիր ՀԷՑ-ի հետԱրհեստական բանականության օրեր 2026Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտելՍթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Աբու Դաբիից ժամանել են ՄոսկվաՊարզաբանում` հանրային տրանսպորտում 13-ամյա երեխայի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալՄԱԿ-ում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըՓակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհըՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ (տեսանյութ)Կոմիտաս պարկ բնակելի համալիրի գազիֆիկացման հարցին լուծում է տրվելՔրեական ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր (տեսանյութ)ՄԻՊ-ը պետք է լինի սկզբունքային և համարձակՕգտվե՛ք Road Control հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանըԺաննա Անդրեասյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ ԿոպիրկինինՍպասվում է առանց տեղումների եղանակԿիլիան Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի դեմ հանդիպումըԻսպանիայում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են համընդհանուր գործադուլինՀայաստան-ԵՄ. թվային հեռահաղորդակցության ուղղությամբ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություններՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎարչապետը ժամանել է ԴուբլինՀհեռախոսազրույցը կայացել է, սակայն բացարձակապես բարդ չի եղելՏեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստըՀՖՖ-ն արձագանքել է մարզադաշտում թուրք աշխատակիցների ներկայության մասին լուրերինՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպքԴավիթ Խուդաթյանն այցելել է Տավուշի մարզԺաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալըՔոլեջների մանկավարժական աշխատողների վերապատրաստում՝ ատեստավորմանն ընդառաջՎարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովինՎահագն Խաչատուրյանը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ օրենքըՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵրբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստ
Աշխարհ

Ամենահրաշալին ոգեշունչ մարդիկ են, որոնցով բնակեցված է այս երկիրը. Միլսը՝ իր պաշտոնավարման մասին

Ամենահրաշալին ոգեշունչ մարդիկ են, որոնցով բնակեցված է այս երկիրը: Այս մասին ԱՄՆ դեսպանատան Facebook-ի իր էջում գրել է դեսպան Ռիչարդ Միլսը՝ ամփոփելով դեսպանի պաշտոնում իր գտնվելու երկու տարին:

Նա, մասնավորապես, գրել է.

«Այս երկուշաբթի ես հետադարձ հայացք նետեցի ու հավատս չի գալիս, որ ուղիղ երկու տարի առաջ հենց այս օրը ես երդմամբ ստանձնեցի Հայաստանում 8-րդ ԱՄՆ դեսպանի պաշտոնը:

2015թ. այդ օրն առանձնահատուկ էր նրանով, որ ես նորովի սկսեցի արժեւորել իմ հիացմուքն ու սերը ամենայն հայկականի հանդեպ ու նաեւ որպես դեսպան, ինձ չտեսնված մի հնարավորություն տրվեց, որ ես ի ցույց դնեմ այն ամենը, ինչ կապում է մեր երկու երկրներին՝ սկսած տնտեսական կապերից մինչեւ ռազմական համագործակցություն, մաեստրո Մալխասից մինչեւ պուլիցերյան մրցանակակիր բանաստեղծ Բալաքյան եւ նույնիսկ մինչեւ Քարդաշյանների ձեռներեց ընտանիք:

Ես եւ Լին մեծ սիրով ծանոթացել ենք բազմաթիվ բարեհաճ ու հյուրընկալ մարդկանց ՝ այս գեղեցիկ երկրի բոլոր վայրերից: Այստեղ՝ Երեւանի մեր նստավայրում սիրով հյուրընկալել եմ բազմաթիվ հայ բարեկամների ու գործընկերների:

Ի դեպ, այստեղ Հայաստանում մենք նաեւ կատու ենք ձեռք բերել, անունը՝ Գոզո: Ժամանելուց ի վեր մեզ համար շատ հետաքրքիր էր հենց տեղացիներից լսել այստեղի անցուդարձի մասին. դա կարող էր լինել մեր տանը, երբ ճաշից հետո մի բաժակ կոնյակ էինք ճաշակում, կամ համաժողովի մեծ սեղանի շուրջ, որտեղ հայկական սուրճ էինք վայելում ու խոսում, զրուցում այն մասին, թե ինչպիսի ապագա են տեսնում երկրի համար ու նշում, թե ինչ կարող է անել Միացյալ Նահանգները օգնելու Հայաստանին դառնալ ավելի բարեկեցիկ ու ժողովրդավար:

Հայաստանում բոլոր դպրոցականներն անգիր գիտեն ու մեջբերում են ամերիկացի նկարիչ Ռոքվել Քենթի խոսքերն այն մասին, որ աշխարհում Հայաստանից զատ չկա մեկ այլ վայր, որտեղ մեկտեղված են այդքան հրաշալիքներ: Ես ու Լին լիովին համամիտ ենք պարոն Քենթի հետ, իսկ ամենահրաշալին անկասկած ոգեշունչ մարդիկ են, որոնցով բնակեցված է այս երկիրը, մարդիկ որոնց շնորհիվ Հայաստանը դիմակայել է դաժան պատմությանը ու դիմակայում է մարտահրավերներով լեցուն ներկային:

Եվ երկրորդ, ամենահրաշալի բանն այստեղ նվիրված թիմի ՝ հայերից ու ամերիկացիներից կազմված դեսպանատան թիմի հետ աշխատելն է, թիմ, որն ամեն օր լծված է հայ-ամերիկյան բարեկամությունը ամրապնդման գործին: Ես ու Լին դեռ այստեղ ենք լինելու ու եթե կան տեղեր, որոնք պետք է անպայման այցելել, եթե կան ուտեստներ, որ պետք է ճաշակել, ապա խնդրում եմ ասել ինձ դրանց մասին:

NEWS.am