Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Թոփ-լուրեր

Ովքե՞ր են ցնցակաթվածի ենթարկվում Ռոբերտ Քոչարյանի խոսքից

Ռոբերտ Քոչարյանն ուզում էր մամուլի ասուլիս տալ եւ պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին, բայց մեզ հայտնի ուժերը ցնցակաթվածի մեջ ընկան եւ իշխանությունների ակտիվ մասնակցությամբ, բառիս բուն իմաստով, փողոցային խուժանի նման ամեն ինչ արեցին, որ այն չկայանա: Նրանք ցույց տվեցին, որ սարսափում են ՀՀ երկրորդ նախագահի խոսքից:

Հիմա էլ ոչինչ չի փոխվել, պարզապես չեն կարողանում հեռուստաալիքներին արգելել հարցազրույց վերցնել կամ նկարահանել Քոչարյանի մասնակցությամբ հանդիպումները: Չեն կարողանում եւ ցնցակաթվածի մեջ են ընկնում եւ Քոչարյանի խոսքից, եւ նաեւ նրանից, որ չեն կարողանում արգելել:

Բացառություն չէր նաեւ ՀՀ երկրորդ նախագահի հանդիպումը տնտեսական վերլուծաբանների հետ: Նրանց կարելի է հասկանալ. Քոչարյանի յուրաքանչյուր խոսքից հետո հասարակական տրամադրությունները փլվում են, իսկ հայտնի ուժերի տարիներ շարունակ տարածած սուտն ու կեղծիքը՝ փշրվում:

Ավելին, ոչինչ չեն կարողանում հակադրել Ռոբերտ Քոչարյանի բերած փաստարկներին, տված գնահատականներին եւ խոտ տեսած զամբիկի նման տռճիկ են տալիս, երբ երկրորդ նախագահը ասում է Պարսկաստան, հետո տալիս Իրանի անունը, եւ դա ներկայացնում այնպես, որ ոմանց համոզեն, թե տեսեք-տեսեք Քոչարյանն ինչ սխալներ է անում: Սա է սրանց մակարդակը:  

Փոխանակ խոսեն, թե ինչու Նիկոլ Փաշինյանի տնտեսական հեղափոխությունը ձախողվեց  այն հայտարարելու հենց հաջորդ օրը, փոխանակ ասեն, թե ինչու է մեկ անձից գնումներն այդքան աճել, փոխանակ ասեն, թե ինչու ներդրումներ չկան: Միայն չասեք կորոնավիրուս. նախ այդ ներդրումները եւ ձախողումներն առկա էին դեռ մինչեւ կորոնավիրուսը, հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե կորոնավիրուսը կօգնի, որ Հայաստանը զբաղեցնի համաշխարհային տնտեսության մեկ տոկոսը:

Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ առանց նորմալ բիզնես միջավայրի ներդրում չի լինի: Ի՞նչ ասեն. բացատրեն, որ ներդրում լինում է, երբ տեղի-անտեղի անդադար հեղափոխություն են ասում, սպառնում ասֆալտին փռել, քրեական գործեր են հարուցում գործարարների նկատմամբ կամ դատարկաբանո՞ւմ են:

1998-2008 թվականներին տնտեսությունն աճեց վեց անգամ, բյուջեն՝ ութ, կենսամակարդակը՝ վեց: Իսկ ի՞նչ ասեն Քոչարյանի խոսքից ցնցակաթվածի մեջ ընկնողները. բացատրեն, որ կարեւորը ոչ թե տնտեսական աճն ու կենսամակարդակի աճն է, այլ նախարարների եւ պատգամավորների աշխատավարձերն ու պարգեւավճարնե՞րը, թե՞ մարդկանց համոզեն, որ կարեւորը լայվերի քանակն է: 

Լսում են Ռոբերտ Քոչարյանին եւ ցնցակաթվածի մեջ ընկնում բոլոր նրանք, ովքեր իննսունականներին ամեն ինչ անում էին երկիրը հետ շպրտելու համար, եւ ովքեր Հրանտ Բագրատյանին էին ծաղրում՝ ԱԷԿ-ը գործարկելու ջանքեր գործադրելու համար: Ցնցակաթվածի մեջ են ընկնում նրանք, ովքեր հիմա էլ են ամեն ինչ անում երկիրը հետ շպրտելու համար:  

Թալանից խոսում են նրանք, որոնց կառավարման տարիներին թալանվեց խորհրդային երկրից ժառանգություն ստացած ներուժը: Թալանից եւ անարդարությունից խոսում են նրանք, ովքեր գործարանները, բառիս բուն իմաստով, որպես մետաղի ջարդոն եւ շինանյութ վաճառում էին, իսկ արդարադատությունը վերածել էին խայտառակ եւ անարդար մի համակարգի, որի ընդունած որոշումներից մարդկանց կյանքեր խորտակվեցին:

Ռոբերտ Քոչարյանը հանուն երկրի զարգացման, ցնցումներից խուսափելու համար, եւ բարի կամք դրսեւորելով ոչինչ չարեց հանցագործներին հայտնաբերելու եւ պատժելու համար: Գուցե սխալվեց, իսկ գուցե՝ ոչ, դեռ վաղ է այդ մասին եզրահանգումներ անել, բայց փոխանակ շնորհակալ լինեն ՀՀ երկրորդ նախագահից, որ իրենց քրեական հետապնդման չենթարկեց, հիմա իրենց ամբողջ ներուժը ծախսում են նրան վարկաբեկելու փորձեր անելու համար:

Մի արեք, ժամանակ մի ծախսեք, դա նույնն է, եթե Բարսելոնայի ղեկավարությունը հսկայական միջոցներ ծախսի, ժողովրդին համոզելու համար, թե ավելի լավ է Բավարիային 8:2 հաշվով պարտվել, քան տիրանալ Չեմպիոնների լիգայի գավաթին:

Վարդան Մխիթարյան

Top-News.am