Վանի բնակիչները պահանջում են վերականգնել Լիմ կղզու Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցին
Թուրքիայի քաղաքացիները, Վանում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով, իշխանություններից պահանջում են վերականգնել Վանա լճի ամենամեծ՝ Լիմ կղզու (թուրք․ անվանումը՝ Ադըր) Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին։ Վանի բնակիչները համոզված են, որ Լիմը կարևոր տեղ է զբաղեցնում կրոնական զբոսաշրջության տեսանկյունից, և շեշտում դեռ կանգուն մնացած եկեղեցու կառույցները հնարավորինս արագ վերականգնելու անհրաժեշտության մասին։
Akunq.net–ի փոխանցմամբ՝ անցյալ տարի «Րեսմի գազեթե» պաշտոնաթերթում հրապարակված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշման համաձայն՝ Վանա լճի 4 ամենամեծ կղզիներից 3-ը, այդ թվում՝ Լիմ կղզին, ընդգրկվել են բնական արգելոցի տարածքում։
Ըստ ավանդության՝ Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում Լիմում հիմնել է Լիմի անապատը, որտեղ 14-րդ դարի սկզբին գտնվել են Սուրբ Աստվածածին, Սուրբ Կարապետ և Սուրբ Գևորգ եկեղեցիները։
«Դողան» գործակալության թղթակիցը գրում է, թե 11-րդ դարում սկսված Սուրբ Գևորգ եկեղեցու շինարարությունն ավարտվել է 1305 թվականին։ 1766 թ․ ավելացվել են ժամատունը, մատուռը և քահանայատունը։ Մինչև 1918 թ․ գործած վանական համալիրը, լքվելուց հետո, ենթարկվել է գանձ որոնողների ավերածություններին։
Թուրքական աղբյուրը նաև հայտնում է, որ Լիմ կղզու դիմաց գտնվող Յայլըքայա թաղամասի բնակիչներն ընդգծում են մեր օրեր հասած վանական համալիրի շինությունների վերականգնման և Լիմ կղզում կրոնական զբոսաշրջությունը զարգացնելու անհրաժեշտության մասին։
Յայլըքայայի ավագանու անդամներից Բիլալ Ֆըրաթը գործակալության թղթակցի հետ զրույցում շեշտել է Լիմի հայկական եկեղեցու նշանակության մասին, իսկ թաղամասի բնակիչներից Ահմեթ Չըքլան թուրքական իշխանություններից խնդրել է վերականգնել Լիմ կղզու կառույցները և այս շրջանում ևս զարգացնել զբոսաշրջությունը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...