Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Սինթետիկ իշխանություն

Բոլոր իշխանությունների ամենամեծ խնդիրները սկսում են այն ժամանակ, երբ կտրվում են հանրությունից, փակվում սենյակներում, կայացնում արհեստական, սինթետիկ որոշումներ, որոնք նույնքան կտրված են իրականությունից։

Դժվար էր 2018-ին պատկերացնել, որ հեղափոխական քաղաքապետը չի ունենա ամենօրյա սովորություն շրջել Երևանով, շփվել մարդկանց հետ, անձամբ մտնել բակերը, տեսնել խնդիրները, իր աչքով տեսներ հնարավոր շինթույլտվությունների վայրերը։ Մի խոսքով լիներ մարդկանց քաղաքապետ։

Քաղաքի հետ կապված խնդիրների, բողոքների ժամանակ Երևանի առաջին պատասխանատուն այլևս շատ հազվադեպ է հայտնվում առաջին գծում։ Երևանը աշխարհի եզակի քաղաքներից է, որի քաղաքապետն այդպես էլ չհայտնվեց հակավիրուսային արշավի առաջին դիրքերում։ Նա նաև բացակայում է ուսումնական տարվա նախաշեմին, երբ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հաստատությունները այս բարդ իրավիճակում պետք է նախապատրաստվեն դասապրոցեսին։ Նա դարձել է սինթետիկ քաղաքապետ. Հայկ Մարությանը Նիկոլի և իր աշխատասենյակի քաղաքապետն է։ Իսկապես ցավալի է, որովհետև նա ստացել է երևանցիների զգալի ձայները։

Իր նախորդ կյանքում դավանած սկզբունքներին հենց այդ պատճառով է նա հեշտությամբ դավաճանում. Քաղաքապետը չկա, երբ մարդիկ բողոքում են իրենց բակում վեր խոյացող բարձրահարկերի շինթույլտվություններից, Ֆիրդուսի կառուցապատման նախագծերից։ Չկա այն էնտուզիազմը, որով քաղաքապետն ընտրվելուց անմիջապես հետո անձամբ մասնակցում էր բոլոր միջոցառումներին, ընդհուպ մինչև ապօրինի շինությունների քանդման պրոցեսին։ Քաղաքապետն այլևս չի շրջում Երևանի փողոցներում, չի հանդիպում քաղաքացիներին, անմիջական շփումները փոխարինվում են փակ սենյակներում վարչության պետերի հետ խորհրդակցություններով։ Իսկ արդյունքում կայացվում են ոչ կենսունակ, սինթետիկ որոշումներ։

Սինթետիկ պաշտոնյայի բացառիկ օրինակ է Արայիկ Հարությունյանը. նա կարծես բոլորովին այլ իրականությունում է ապրում։ Սեպտեմբերին վերսկսվող դասապրոցեսին վերաբերող ուղեցույցը արհեստական փաստաթղթի համաշխարհային գլուխգործոց է։ Փակվել է իր աշխատասենյակում, աշխարհի հետ շփվում է տեղակալի միջոցով։ Իրական մարդը, իրական նախարարը ամռան ընթացքում հատ- հատ կարող էր լինել դպրոցներում՝ ուսումնասիրել, գնահատել յուրաքանչյուր դպրոցի հնարավորությունները։ Ի վերջո անհրաժեշտ էր գոնե մեկ անգամ ոտք դնել ողջ ամռան ընթացքում ամայացած դպրոցներ, տանել նախապաստաստական աշխատանքներ։ Կրթության նախարարն այլևս նույն էնտուզիազմով մուտք չի գործում դպրոցներ, այնպես, ինչպես դա անում էր 2018-ին, հետնամուտքից՝ դարի կաշառքը հայտնաբերելու համար։ Հիմա նախարարն ընդհանրապես չի մտնում դպրոց։ Այլապես լավ կհասկանար, որ այդ ուղեցույցը կենսունակ չէ, այն պարզապես սեփական պատասխանատվությունն այլոց վրա բարդելու միջոց է։ Նախարարը լիներ դպրոցներում հաստատ չէր ծնվի այդ կեղծ փաստաթուղթը, որը ոչ մի շանս չունի աշխատելու։

Ընդհանրապես սինթետիկ է դարձել ողջ Իմ քայլը խմբակցությունը։ Տպավորություն է, որ նրանց միակ առաքելությունը Նիկոլին չզայրացնելն է։ Իսկապես դժվար է պատկերացնել, որ հեղափոխական թիմը այդքան կարճ ժամանակում կդառնա այդքան սինթետիկ միավոր։ Նրանցից շատերը մինչ պատգամավոր ընտրվելը ներկայացնում էին որոշակի միկրոմիջավայր։ Այսօր կապն այդ միջավայրի հետ կտրվել է։ Դա է նաև պատճառը, որ առանց հանրային պատշաճ քննարկումների, անց են կացվում օրենքներ, որոնց դեմ նախկինում հենց իրենք կպայքարեին։ Այդ օրենքների մի մեծ մասը վերաբերում է ողջ բնակչությանը և պետական կարևորագույն ինստիտուտներին և ազդելու է պետության ու քաղաքացիների կյանքի վրա՝ ամենաուղիղ կերպով։ Բայց արհեստական, սինթետիկ կառավարման դեպքում դա քչերին է անհանգստացնում։ Նրանք շատ հանգիստ են ուրանում իրենց նախկին սկզբունքները, իրենց պայքարի նախկին թեմաները։

Երբ իշխանությունները փակվում են իրենց սենյակներում, մարդկանց հետ շփվում են լայվերի և ֆեյսբուքյան գրառումների միջոցով, որոշումներն էլ դառնում են ոչ կենսունակ։ Եվ որքան էլ վարչապետը հանրության հետ անմիջական շփման տպավորություն թողնելու համար տարբեր սրճարաններից ընտանեկան լուսանկարներ հրապարակի, բոլորն էլ գիտեն, որ թե ինչպես են բեմադրվում այդ լուսանկարները, ինչպես են մինչ այդ սրճարանները ազատվում անվտանգության աշխատակիցների կողմից։ Դա հարցի լուծում չէ։ Իսկապես վարչապետին անձնական երջանկություն եմ մաղթում, բայց բեմադրված երջանիկ ֆոտոները մի տեսակ շատ են արհեստական։ Փաշինյանի շատ քայլերն են արդեն աչքի ընկնում միայն իրենց սինթետիկությամբ։

Մենք առերեսվում ենք ոչ կենսունակ կառավարման փաստին։ Սինթետիկ կառավարումը ամենուր է։ Արդյունքում ընդունվում են փնթի, մակերեսային, արհեստական որոշումներ՝ բովանդակությունից մինչև կիրարկման մեխանիզմներ, դրանք հեռու են իրական կյանքից, իրական քաղաքացուց։ Գուցե ոչ միտումնավոր, բայց կառավարական ամենակարևոր աշխատասենյակներից հասարակությունը ստանում է սինթետիզմի անդադար չափաբաժիններ։ Հեղափոխությունը կորցրել է իր մարդկային դեմքը։ Ամեն ինչ շատ արհեստական է։

 Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»