Այդպիսի դեպքերի շարք է արձանագրվում Հայաստանում. Փաշինյան
Երեկ ցավալի պատահար տեղի ունեցավ Երևանում: Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում գազի պայթյունից ավերվեց մի ամբողջ շքամուտք՝ 12 բնակարաններով: Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պետք է ցավով արձանագրել, որ այդպիսի դեպքերի շարք է արձանագրվում Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ բոլորիս ուշադրությունը պետք է սևեռի բնական գազի շահագործման անվտանգության կանոնների պահպանման խնդրի վրա։
Քրեական գործի շրջանակներում կպարզվեն բոլոր հանգանանքները, բայց եւս մեկ անգամ ուզում եմ մեր հայրենակիցներին խնդրել, որ մեզնից յուրաքանչյուրն առանձնահատուկ ուշադրությամբ վերաբերվի բնական գազի շահագործման կանոններին:
Կարող եմ ասել, որ բնակարանից զրկված բոլոր քաղաքացիներն ապահովված են ժամանակավոր կեցավայրով: Նրանց առաջարկվել է հյուրանոցում անցկացնել մեկ շաբաթ, մինչեւ նրաց հետագա հարցերի քննարկումն ու լուծումը: Մի շարք ընտանիքներ նախընտրել են այլ վայրերում տեղավորվել:
Հարցը կառավարության ու քաղաքապետարանի օրակարգում է եւ մենք առաջիկայում կկողմնորոշվենք մեր անելիքների վերաբերյալ»,-ասաց վարչապետը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է