Մինսկի խմբի համանախագահներն աշնանը մտադիր են հանդիպում կազմակերպել հայ և ադրբեջանցի ԱԳ նախարարների միջև
Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը վաղն այդ պաշտոնում Մոսկվա կատարելիք առաջին այցին ընդառաջ հայտնել է ռուս պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ քննարկելիք թեմաների մասին, որոնց թվում առաջնային է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը:
Ինչպես ադրբեջանցի նախարարը հայտնել է ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում, Լավրովի հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները: Բացի այդ, Բայրամովը ընդգծել է Հայաստանին ռուսական սպառազինման մատակարարումների թեման:
Անդրադառնալով Զոհրաբ Մնացականյանի հետ հնարավոր հանդիպման հարցին՝ Բայրամովը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաները ցանկանում են աշնանը նման հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաներից, այդ թվում՝ Ռուսաստանից, ակնկալում ենք հետևողական քայլեր ձեռնարկել խաղաղ գործընթացի առաջխաղացման հարցում՝ կառուցողական և էական բանակցությունների շրջանակներում»,- ասել է ադրբեջանցի նախարարը:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա