Իրանում հայտարարել են, որ ԱԷՄԳ-ի տնօրենի հետ բանակցությունները կառուցողական էին
Թեհրանում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ բանակցություններն ընթացել են կառուցողական հունով։ Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, փոխանցում է Tasnim գործակալությունը։
«Գրոսիի հետ բանակցությունները կառուցողական էին։ Որոշվել է, որ գործակալությունն իր աշխատանքը կկատարի պրոֆեսիոնալ եւ անկողմնակալ, իսկ մենք գործելու ենք մեր պարտավորությունների շրջանակում»,- ասել է նա։
Սալեհին հավելել է, որ «[որպես գործակալության գլխավոր տնօրեն] Գրոսիի գալով սկսվում է Իրանի եւ ԱԷՄԳ-ի համագործակցության նոր գլուխ»։ «Ես հուսով եմ, որ [Թեհրան Գրոսիի] այցի արդյունքները երկու կողմի համար էլ օգտակար կլինեն»,- նշել է նա։
Ավելի վաղ Գրոսին Twitter-ում նշել էր, որ Թեհրան է գնում հանդիպելու Իրանի իշխանությունների հետ եւ քննարկելու Իրանի հետ գործակցության ժամանակ կուտակված հարցերը։ Նրա խոսքով՝ իրեն անհրաժեշտ է երկխոսություն հաստատել Իրանի հետ համագործակցության համար։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն երկուշաբթի հայտարարել էր, որ նախատեսված են Գրոսիի հանդիպումները Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եւ երկրի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում