Ախալքալաքում փորձել են պայթեցնել Վրաստանի խորհրդարանի պատգամավորի` Հենզել Մկոյանի եղբոր ավտոմեքենան
Ախալքալաքում (Սամցխե-Ջավախքի շրջան) անհայտ անձինք փորձել են պայթեցնել իշխող «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանի սկանդալային հայտնի պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր՝ Մարտուն Մկոյանի ավտոմեքենան: Այս մասին հաղորդել է «Մտավարի» հեռուստաալիքը:
Քաղաքական գործիչը պնդում է, որ իր ընտանիքի անդամի համար դարան են սարքել: Մկոյանի խոսքով, պայթուցիկ սարքը գործի է դրվել հեռակառավարմամբ: Պատգամավորի եղբայրը որևէ վնասվածք չի ստացել: Պայթյունից հետո որոշ ժամանակ նրա լսողությունը խանգարվել է:
«Պայթյունի ձայնն այնքան բարձր է եղել, որ բազմահարկ շենքի բոլոր բնակիչները վախից դուրս են եկել փողոց: Այն լսվել է նույնիսկ քաղաքի կենտրոնում»,- ասել է Մկոյանը Ջավախքի տեղեկատվական կենտրոնին տված հարցազրույցում:
Մկոյանը չի բացառում, որ մահափորձը կարող է կապված լինել առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ: Նա նաև հիշեցրել է, որ որոշ ժամանակ առաջ նա սպառնալիքներ և խոշոր գումար փոխանցելու պահանջներ է ստացել: Մկոյանը կարծում է, որ քննչական մարմինները պատշաճ ուշադրություն չեն դարձնում նրա հայտարարություններին:
Օգոստոսի 10-ին Հենզել Մկոյանի փաստաբանը հաղորդել է, որ անհայտ անձինք զանգահարել են քաղաքական գործչին Facebook-ի մեսենջերի միջոցով: Նշվում է, որ նրանք խոսել են ռուսերեն՝ «կովկասյան շեշտադրմամբ»:
Չարագործները պահանջել են, որ Մկոյանը հեռանա քաղաքականությունից: Հակառակ դեպքում նրանք սպառնացել են սպանել նրա ընտանիքի անդամին: Չորս օր անց անհայտ անձինք նորից են զանգահարել Մկոյանին՝ այս անգամ 5 միլիոն դոլար կոնկրետ հաշվին փոխանցելու պահանջով: Հրաժարվելու դեպքում նրանք սպառնացել են սպանել Մկոյանին:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում