Իրանի դիրքորոշումը ԼՂ շփման գծում վերջին սրացումների վերաբերյալ
«Լեռնային Ղարաբաղում հակամարտության և լարվածության աճն օգուտ չի բերում ոչ տարածաշրջանի ժողովուրդներին, ոչ մեզ»: Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարեց Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին, պատասխանելով «ԱՊԱ» գործակալության հարցին՝ 2-ամյա ադրբեջանցի երեխայի մահվան վերաբերյալ:
Քասեմին հիշեցրեց, որ Իրանը հանդիսանում է այս տարածաշրջանին ամենամոտ երկիրը.
«90-ականներին Սովետական Միության փլուզումից հետո՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի իրավիճակի սրման պահից Իրանը հանդես է եկել որպես միջնորդ և մի քանի ամիս փորձել է կայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Այսօր լարվածության աճը և բախումները օգուտ չեն բերում ոչ Ադրբեջանին, ոչ Հայաստանին: Ցավոք, արտասահմանյան տարրերը որոշակի պահերի փորձում են սրել լարվածությունը տարածաշրջանում, ինչը ծառայում է տարածայնությունների խորացմանը: Մենք ափսոսում ենք վերջերս տեղի ունեցած իրադարձության համար և հույս ունենք, որ կդառնանք տարածաշրջանում կայունության ապահովման ականատեսները: Մենք նույնպես կաշխատենք դրա համար»:
Քասեմին հույս հայտնեց, որ Մինսկի խումբն առավել լուրջ կկատարի իր պարտավորությունները. «Ցավոք, վերջին հակամարտության ժամանակ սպանվել է երկամյա երեխա ու կին: Դա շատ ցավալի հարց է: Մեր դիրքորոշումը պարզ է: Մենք դեմ ենք ցանկացած քայլի, որը սրում է լարվածությունը: Հույս ունենք, որ կհետևեն մեր խորհուրդներին: Եթե մենք կարող ենք ինչ-որ բան անել լարվածության թուլացման համար, ապա, իհարկե, մենք դա կանենք»:
Zham.am


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 16.09.2026
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
Որքա՞ն զբոսաշրջիկ է օգոստոսին այցելել Հայաստան
Կայացել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարին կից հասարակական խորհրդի նիստը (տեսանյութ)
Վեներա մոլորակը լավ տեսանելի կլինի առավոտյան երկնքում
Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին. Ֆիդան