Ամենասկանդալային քաղաքական գործիչն ու լավագույն լրագրողը՝ «Մեդիա պաշտպան»-ը, ամփոփել է մեդիատարին
Արդեն երկրորդ անգամ կայացավ «Մեդիա պաշտպան» նախաձեռնության «Մեդիա Վահան 2020» տարվա ամփոփիչ մրցանակաբաշխությունը:
«Մեդիա պաշտպան»-ը տարվա «Ամենասկանդալային քաղաքական գործիչ» անվանակարգում մրցանակ շնորհեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին:
«Մեդիայում և սոցցանցերում Ձեր գործունեությունը ստանում էր ավելի շատ արձագանք, քան Ձեր մրցակիցների գործունեությունը»,- մրցանակը Գևորգ Պետրոսյանին հանձնելիս ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Սերգեյ Չամանյանը:
«Ամենադրական հանրային գործիչ» անվանակարգում հաղթեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Պարետ Տիգրան Ավինյանն էլ հաղթեց «Ամենաքննարկվող քաղաքական գործիչ» անվանակարգում:
«Կայուն զարգացող լրատվական» անվանակարգում հաղթեց AntiFake.am-ը, «Արմնյուզ»-ը ճանաչվեց տարվա «Լավագույն լրատվական», իսկ Հետք-ը՝ «Լավագույն հետաքննող լրատվական միջոցը»:
Ըստ «Մեդիա պաշտպանի»՝ «Հեղինակային հաղորդում վարող լավագույն հեռուստամեկնաբանը» Դավիթ Սարգսյանն է, «Լավագույն լրագրող»-ը՝ Հռիփսիմե Ջեբեջյանը, «Լավագույն ֆոտոլրագրողը»՝ Գևորգ Ղազարյանը:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար