«Մեր պահանջն այն է, որ տղաներին չտանեն ». Ախալքալակում սպանված երիտասարդի գյուղում բողոքի ակցիա է (տեսանյութ)
Վրաստանի հայաբնակ Ախալքալակի մարզի Կուլիկամ գյուղում այսօր` օգոստոսի 16-ին, բողոքի ակցիա է տեղի ունեցել: Գյուղացիները բողոքում էին օրեր առաջ ողբերգական միջադեպի գործով գյուղի երիտասարդներին քննչական բաժին կանչելու հետ կապված:
Նշենք, որ ողբերգական ավարտ ունեցած միջադեպից մահացածը հենց հայաբնակ Կուլիկամ գյուղից էր:
Կուլիկամի բնակիչները հավաքվել են գյուղի կենտրոնում և պահանջում են, որ իրենց հանգիստ թողնեն իրենց վշտի հետ, և, որ իրենք պատրաստ են ամբողջ գյուղով հարցաքննության գնալ:
Նշենք, որ հարցաքննության են կանչել գյուղի մոտ 40 երիտասարդների:
«Իմ պահանջն այն է, որ տղաներին չտանեն: Իմ որդին մահացել է, եթե մեկ ուրիշի որդին էլ այս գործի ընթացքում տուժի, ապա իմ կյանքն այլևս իմաստ չի ունենա: Ես կհամարեմ, որ ոչինչ տեղի չի ունեցել, կհամարեմ, որ ես զոհաբերեցի որդուս: Մենք չենք պատրաստվում վրեժ լուծել կամ թշնամանք ցուցաբերել: Մենք հավաքվել ենք, որպեսզի որդուս մահվան պատճառով գյուղի երիտասարդ տղաներին չհարցաքննեն և ոչինչ չձեռնարկեն, նրանց հանգիստ թողնեն: Ես նաեւ ոստիկաններին եմ ասել, որ եթե ինչ-որ տղայի տանեն Ախալցիխե և բանտարկեն, ապա ես ինձ քաղաքի կենտրոնում կվառեմ», – հավաքվածներին ասել է մահացած Վարդ Միրանյանի հայրը` Արսեն Միրանյանը:
Կուլիկամի բնակիչները՝ ոստիկանությանը հայտնել են, որ իրենք թույլ չեն տա երիտասարդներին տանել հարցաքննության, կամ էլ իրենք պատրաստ են գնալ ամբողջ գյուղով:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին, երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում Ախալքալաք քաղաքի կենտրոնում թեթև վիճաբանության ժամանակ հրազենային կրակոցից մահացել է Կուլիկամ գյուղի բնակիչ 27-ամյա ՎարդՄիրանյանը, որից հետո Ախալքալաքում սկսվել են անկարգություններ: Կուլիկամցիներն այրել են կրակողի՝ Արթուր Գաբրիելյանի սեփական տունը, հայրական տունն ու հյուրանոցը, ինչպես նաև կռվի մասնակիցներից՝ Կարեն Քոսյանի ու Գենա Զարմարյանի տները: Տեղում մոբիլիզացվել էին հատուկ նշանակության ջոկատներ և ոստիկանության ստորաբաժանումներ:
Սպանության գործով կալանավորվել է Արթուր Գաբրիելյանը, սպանության և զանգվածային անկարգությունների գործով հետաքննությունը շարունակվում է:
Տեսանյութը` ATV12 –ի:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում