Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն (տեսանյութ) Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ Կիբեռոստիկանություն UFC-ի նախագահը վերջապես հստակեցրել է իրավիճակը Ծառուկյանի շուրջ Նա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին 74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորած ՀԷՑ-ի 2026 թ. ներդրումային ծրագրով կթարմացվեն շուրջ 600 կմ էլեկտրահաղորդման գծեր Լիտվան մեղադրել է Ռուսաստանին ռազմական գործարանում հրկիզման փորձի մեջ Ուկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ. Չեխիայի նախագահ ՀՀ-ում օտարերկրացիները կարող են բջջային ID (mID) ձեռք բերել Ածխաջրերի կրճատումը օգնում է կանանց վերահսկել ախորժակը․ Frontiers in Nutririon Կոնֆերենցիաների լիգա. Հայտնի է «Նոայի» մրցակիցը ՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունում

Համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն (տեսանյութ)Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ ԿիբեռոստիկանությունUFC-ի նախագահը վերջապես հստակեցրել է իրավիճակը Ծառուկյանի շուրջՆախագահ Ֆլորենտինո Պերեսը փրկիչներ է փնտրում և մեծ երազանքներ ունիՆա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորածՀԷՑ-ի 2026 թ. ներդրումային ծրագրով կթարմացվեն շուրջ 600 կմ էլեկտրահաղորդման գծերԼիտվան մեղադրել է Ռուսաստանին ռազմական գործարանում հրկիզման փորձի մեջՈւկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ. Չեխիայի նախագահՀՀ-ում օտարերկրացիները կարող են բջջային ID (mID) ձեռք բերելԱծխաջրերի կրճատումը օգնում է կանանց վերահսկել ախորժակը․ Frontiers in NutririonԸնկույզի հիմքով հավելումը վերականգնել է քնի կառուցվածքը. Food & FunctionԿոնֆերենցիաների լիգա. Հայտնի է «Նոայի» մրցակիցըՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունումՀՀ նախագահն ԱՄՆ դեսպանին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՓոփոխություններ սոցփաթեթի շահառուների համար․ որո՞նք են հիմնական կետերըՀացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն առողջական շատ լուրջ խնդիր ունիԹրամփը կարող է հայտարարել մարդկության պատմության ամենաաղմկահարույց բացահայտման մասին. Daily StarՈւկրաինայում միջուկային վթարի հավանականությունը ավելի բարձր է, քան միջուկային զենքի կիրառման ռիսկըԿոտրում են WhatsApp հաշիվներ, շտապ միացրեք երկփուլային տարբերակը. մեդիագրագետ (տեսանյութ)Դատարանը որոշում է կայացրել․ Տիմոշենկոյին պարտադրել են գրավ և էլեկտրոնային հսկողությունԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարցԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած ավտոքարշակինԱրգելափակումից դուրս են բերել 89 տրանսպորտային միջոց և 148 քաղաքացու ցուցաբերել օգնությունԱՄՆ-ը սահմանափակում է Իսպանիայի մասնակցությունը G20 գագաթնաժողովին. BloombergԲԿ-ի փոխտնօրենը զինակոչիկների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու համար տարբեր չափերի կաշառք է ստացելԱպրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովըՀայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ. փաստաբանԻնչպես կառավարությունը Կասկադի վերակառուցման ծրագիրը հանձնեց սնանկացած գործարարի․ ԱզատությունԿասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունըՍուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամասԺաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է ուսուցիչներիԿլինի մամուլի ասուլիս, բոլորիդ կհրավիրեմ, այդ ժամանակ էլ կպատասխանեմ բոլոր հարցերին. Դիանա ԳասպարյանՇվեյցարիայում հայտնաբերվել է մոտ 2000 տարվա հռոմեական համալիրԻնչու են մոծակները նախընտրում սնվել մարդու արյունովԱռաջին արեւադարձային փոթորիկը Խաղաղ օվկիանոսում արդեն ձեւավորվել էՎիգենի կինը Հայաստանում չունի բարեկամներ ու ընկերներ. Այս 2 օրը ուղեկցել ենք նրան. տարել մեր տուն. Հայկ ՍարգսյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանովԿառավարության նիստում քննարկվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերըԱրմավիրի մարզում թունավորման պատճառը ոչ թե «Աթենքի» խինկալին է եղել, այլ` շմոլ գազըԴեռ երբեք նման չարություն չեմ զգացել․ Խուլիո Իգլեսիասը հերքել է սեռական ոտնձգության մասին մեղադրանքներըԵրկու օր առաջ հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը ֆուտբոլի «Ուրարտու» ակադեմիայի սան էրԱյն երգը, որը նվիրեցի նրան, ես դա նվիրում եմ և՛ նախկինում, և՛ ներկայում բոլոր առաջին տիկիններին. Մհեր ԱրմենիաՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր (տեսանյութ)Պուտինը օրվա առաջին կեսի մեծ մասը նվիրել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակինԵրկփուլ մոդել, որը կարող է արագացնել Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը. FTՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ N զորամասի կանանց գումարտակԵթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանին ՔՊ ցուցակից չէինք հանի. պատճառը ես չեմ. Ալեն ՍիմոնյանՍեմերու հրաբխի արտանետած մոխրի բարձրությունը հասել է 4,5 կիլոմետրի Պուտինը «փորձում է միլիոնավոր մարդկանց ցրտի եւ խավարի մատնել ցրտաշունչ ձմռան կեսին». Սթարմեր

Ես ղալաթ եմ անում ու ասում եմ` Հայաստանի կառավարությունը կոռուպցիայի մեջ թաթախված է. Գևորգ Պետրոսյան

 

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ArmDaily.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի աշխատանքից ազատմանը, նշեց, որ պատճառների մասին չի կարող կարծիք հայտնել, քանի որ ինֆորմացիայի չի տիրապետում:

«Համենայն դեպս, արտաքուստ արտառոց բան չեմ ուզում փնտրել, քանի որ ամեն աշխատող ինքն է որոշում` տվյալ պաշտոնում շարունակել իր աշխատանքային գործունեությունը, թե` ոչ: Հիմա կոնկրետ ինչ պատճառներով է դա եղել, ես չեմ կարող ասել»,-նշեց նա:

Հարցին` ինչպես է գնահատում նրա աշխատանքը, պատգամավորը նշեց, որ աշխատանք չի էլ տեսել. «Քանի որ այնպիսի մի նշանակալի քայլ չի արվել, որը վերաբերվի Արթուր Մեսչյանին, գուցե ուշադիր չեմ եղել: Չեմ կարծում` այնպիսի նշանակալի բան լիներ և հանրությունը տեղեկացված չլիներ: Գուցե, սա իրենց թիմում պառակտվածության դրսևորումներից մեկն է, բայց հաստատել չեմ կարող, քանի որ իրադրությանը չտիրապետելով, չեմ կարող դատողություն անել»:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` BBC HARDtalk-ին տված հարցազրույցին, Պետրոսյանն ասաց, որ ակնհայտ էր անգլերենը, այն էլ խայտառակ անգլերենը ցուցադրելու Փաշինյանի ցանկությունը;

«Ողջունելի է իհարկե հարցազրույցը նման հեղինակավոր լրատվամիջոցի ներկայացուցչի հետ, բայց եթե դու չես տիրապետում անգլերենի այնպես, որ ծիծաղ չշարժես, իմաստ չունի այդ լեզվով խոսել: Կարելի էր հայերենով խոսել` թարգմանիչով և շատ ավելի ասեր, քան ասեց: Ինձ համար ամոթալի էր այն, որ Փաշինյանը ոչ միայն երկրի ներսում է ստում, այլև ամբողջ սուտը սփռում է աշխարհով մեկ: Ինչ է նշանակում կանգնել ասել, որ իր իշխանության օրոք Հայաստանում խոսքի ազատությունն իրական է, մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը… այսինքն այդ աստիճանի սուտ կարելի՞ է խոսել միջազգային հարթակներում: Իրեն թվում է, որ այդ լրագրողը կամ այդ լրատվամիջոցը, որը ներկայացնում է լրագրողը, չի իմանում, որ ՀՀ-ում դիմակ չկրելու համար մարդկանց կալանավորում են, չի՞ իմանում, որ քաղաքական այլախոհների նկատմամբ անհիմն դատավարություններ են հորինում, չի իմանում, որ մարդկանց, առանց պատճառի, ազատությունից զրկում, տանում՝ պահում և բաց են թողում ու որևէ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրում, չի իմանում, որ վարչապետն ու իր վարչախումբը թաքնվել են կորոնավիրուսի հետևում և առանց անհրաժեշտության սահմանափակումներ է կիրառում, չի իմանում, որ դիմակը չի օգնում մարդուն վարակի դեմ, իսկ եթե օգնում էլ է, ապա չնչին, բայց այսօր ամբողջ Հայաստանում դիմակահանդես է պարտադրված: Նրանք ամեն ինչ լավ գիտեն: Հերիք չի երկրի ներսում ստում է, մի հատ էլ միջազգային լրատվամիջոցին է ստում, ծաղրի առարկա է դարձնում ոչ միայն իրեն, այլև բոլորիս: Իսկ ձեր և իմ նման քաղաքացիները պարտավոր չեն ապաշնորհ վարչապետի պատճառով ծիծաղի առարկա դառնալ: Մենք ենք միշտ ծիծաղել օտարների բացթողումների վրա, հիմա իր պատճառով ազգովի դարձել ենք ծիծաղի առարկա: Բացարձակապես չտիրապետելով խնդրին միջազգային հանրության առաջ խայտառակ հայտարարություն է անում և փոխանակ իր ասածն ուղղի, վերահաստատում է իր խայտառակ մոտեցումը, առ այն, որ ինքը Հայաստանի ղեկավարն է: Նախ ինքը Հայաստանի ղեկավարը չի, մեռանք ասելով, որ Հայաստանի ղեկավարը, Սահմանադրության համաձայն, երկրի նախագահն է: Այլ է խնդիրը, որ երկրի նախագահը ընդհանրապես չի գտնվում իր դիրքում»,-նշեց պատգամավորը:

Պատգամավորի խոսքով, եթե անգամ վարչապետն իրեն ներկայացնում է երկրի ղեկավար, նման հայտարարություններ չպետք է անի, որ միջազգային հանրության առաջ մեզ խայտառակի:

«Ասում է ես ՀՀ միակ ղեկավարն եմ, որ նոր բանաձև է ընտրել` Արցախի խնդրի լուծումը լինի շահեկան և' Հայաստանի ժողովրդի, և' Արցախի ժողովրդի, և' Ադրբեջանի ժողովրդի համար: Այն դեպքում, երբ ընդամենը մի քանի օր առաջ ադրբեջանցիները հերթական ստոր հարձակումը, նենգ գործողությունները կատարեցին, իհարկե դրա համար, ի փառս մեր զինվորների, խստորեն պատժվեցին: Լավ, այսքանից հետո, էդ մարդուն հրաժարական տալն ինչն է խանգարում, ինքը չի հասկանում, որ չի տիրապետում ոչ երկրի ներքին խնդիրներին, ոչ արտաքին խնդիրներին: Ինչքան կարելի է պետական պաշտոնը պահելու համար խայտառակել մի ամբողջ ժողովրդի, մի ամբողջ ժողովրդի, ում ինքն անվանում է հպարտ քաղաքացիներ: Կամ ինչ է նշանակում ասել` ղալաթ է արել էն մեկը, ով կասի Հայաստանի կառավարությունը կոռումպացված է: Ինքը մոռանում է, որ կառավարության նիստը ամբողջ աշխարհը տեսնում է, մենք ինտերնետի դարում ենք ապրում: Ես ղալաթ եմ անում ու ասում եմ` Հայաստանի կառավարությունը կոռուպցիայի մեջ թաթախված է, խեղդվում է արդեն: Դրանք այնքան գրագիտություն չունեն իրավաբանական, որ ճիշտ վերծանեն, թե ինչ է նշանակում կոռուպցիա: Իրենք կոռուպցիա բացառապես հասկանում են կաշառք վերցնել, տալը: Իհարկե չգիտեմ, թե այնտեղ կաշառքներ տրվում- վերցնում են, բայց որ Հայաստանում կա կադրային կոռուպցիա, որ կա անպատժելիություն իրենց կողմից նշանակված կադրերի կողմից, դա միանշանակ է: Էդ պարգևավճար կոչվածը, որ ստանում են այն մարդիկ, ովքեր բացարձակապես աշխատանք չեն կատարում, սա էլ է կոռուպցիա, յուրայինների հանցանքների նկատմամբ քար անտարբերությունը և քաղաքական այլախոհների կողմից թեթև խախտումների դեպքում խստագույն պատիժները, սա էլ է կոռուպցիա: Ինքը չի հասկանում, իրեն մեկը խաբել է, և քանի որ նա իրավաբանությունից կիլոմետրերով հեռու է, իրեն մեկը խաբել, ասել է, թե կոռուպցիան միայն փող առնելն է: Նորից եմ ասում` հլը հարց է, իրենք տալիս, առնում են, չգիտեմ, բայց կոռուպցիայի ավելի վտանգավոր դրսևորումներ կան:

Եթե այսօր վարչապետ մարդ, կանգնում ասում է ես տեղյակ չէի, որ ՍԴ դատավոր կոչեցյալ Վահե Գրիգորյանն աշխատանքի չի գնում և աշխատավարձ ու պարգևավճար է ստանում: Բա եղբայր, դու արդեն տեղյակ ես, ի՞նչ քայլ ես արել, ոչ մի, քանի որ ձեր սրտի դատավորն է: Բայց որևէ այլ դատավոր, եթե երկու անգամ դատական նիստի չմասնակցի առանց հարգելի պատճառի, անմիջապես կարգապահական վարույթ կհայտարարեն և կտանեն քրեական հետապնդում կսկսեն: Հասկանում եք, որ այդ կոռուպցիա կոչվածը միայն գումարը չի: Մեր ամբողջ իշխանությունը հիմա թաղված է կոռուպցիայի մեջ: Ասում են կադրային հարցերով խնամի-ծանոթ- բարեկամ չկա, հլա ԱԺ-ից սկսեք կառավարությունով, իր ենթակառուցածքներով, նախարարություններով վերջացրեք և տեսեք, թե ով, ում բարեկամն է: Աննախադեպ կոռումպացված կադրային քաղաքականություն է այսօր վարում Նիկոլ Փաշինյանը:

Այսօր Ալեն Սիմոնյանը, որը բոլոր ապացույցներով երևում է, որ ինքը նախահարձակ է, որ ինքն է հարձակվում, մարմնական վնասվածք պատճառում, բայց հանկարծ պարզվեց, որ Ալեն Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի մեջ: Ի դեպ, ինքն ամեն օր է հոգեկան հուզմունքի մեջ տարբեր պատճառներով: Իսկ եթե՞ այդ նույն բանն աներ Գևորգ Պետրոսյանը կամ մեկ ուրիշ քաղաքական ընդդիմախոս, հիմա Գևորգ Պետրոսյանը վանդակաճաղերի հետևում էր, անձեռնմխելիությունից զրկված, պատգամավորի մանդատը վայր դրված: Բա սա կոռուպցիա չի՞, բա կոռուպցիան ինչպես Նիկոլ Փաշինյանն էր սիրում ասել` պոզով-պոչով է լինում, սա դասական կոռուպցիա է: Այնպես որ, Փաշինյանն այս երկուս ու կես տարիների ընթացքում հասցրեց վարկաբեկել պետական կառավարման ինստիտուտը, կառավարչի կերպարը և ամենավատը, որ դա արեց ոչ միայն երկրի ներսում, այլև դա անում է միջազգային հարթակներում: Նա այլևս մեր երկրի խայտառակությունն է»: