Հայտնի է, թե ով է փոխարինելու Մանե Թանդիլյանին
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ռեյտինգային ընտրակարգի ցուցակում Մանե Թանդիլյանից հետո ամենաշատ ձայները ստացել է Ստեփան Ստեփանյանը։
Նա ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ և Էրեբունի վարչական շրջանները ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում: Ըստ ԿԸՀ-ի արձանագրության՝ Ստեփան Ստեփանյանն այդ ընտրատարածքում ստացել է 828 ձայն։ Ստեփանյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 96-րդ համարն է։
NEWS.am-ը փորձեց ԼՀԿ-ից մեկնաբանություն ստանալ, թե ո՞վ է լինելու խմբակցության նոր պատգամավորը, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին, իսկ ԼՀԿ մամուլի խոսնակ Արեն Պետունցն էլ ասաց, որ առաջիկա ժամերին մամուլի հաղորդագրություն են տարածելու, որտեղ բոլոր հարցերի պատասխանները կլինեն։
Ավելի ուշ կուսակցությունից հայտնեցին, որ Մանե Թանդիլյանի` «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով թիվ 4 ընտրատարածքից ստացված պատգամավորական մանդատը օրենքով սահմանված կարգով դադարելուն պես անցնելու է ռեյտինգային ընտրակարգով նրան հաջորդող ամենաշատ ձայներ ստացած թեկնածուին` Ստեփան Ստեփանյանին, ով հանդիսանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի տարածքային խորհրդի անդամ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ ստիպված է վայր դնել պատգամավորական լիազորությունները, ինչպես նաև դադարեցնել գործունեությունը՝ որպես Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի անդամ։ Տիկին Թանդիլյանը առողջական խնդիրներ ունի, որոնք ըստ նրա՝ անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։
Հավելենք, որ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, ով այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։ Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով՝
1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ.
2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում