Նիկոլը Ամուլսարի համար պայքարում էր, հիմա զորք են հանում ջերմուկցիների դեմ․ Իսրայել Հակոբկոխյան
Երեւանի կենտրոնում՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտ անժամկետ հացադուլ հայտարարած՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը հույս ունի, որ ներկա իշխանությունների դեմ համախմբվելու իր կոչը տեղ կհասնի ազգի ճակատագրով մտահոգ անձանց եւ նրանք կմիաբանվեն։
«Հացադուլի բուն նպատակն է, որ իմ ազգով մտահոգված մարդիկ հավաքվեն կլոր սեղանի շուրջ, որոշում կայացնեն՝ ոնց անեն, որ էս իշխանությունները շուտ թողեն, փախնեն։ Իմ ազգի համար մտահոգ մարդկանց համախմբման համար եմ էս քայլին դիմել, որ տենում եմ՝ ամեն մեկը վերմակը իր կողմն է քաշում, դրա համար որոշել եմ էս քայլին դիմել, որ կարող է համաձայնեն, համախմբվեն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հակոբկոխյանը։
Հակոբկոխյանը, որ հացադուլի միջոցով պայքարում է Ստամբուլյան եւ Լանզարոտեյի կոնվենցիաների, Ամուլսարի շահագործման և այլ խնդիրների դեմ, հիշեցնում է, որ ներկա իշխանությունները նախքան իշխանության գալը նույնպես խոսում էին դրանց մասին, մինչդեռ հիմա մոռացել են:
«Էս նույն լոզունգներով Նիկոլն էլ քայլում էր, հետո եկավ, նստեց փափուկ աթոռին, մոռացավ, որ ինքն էս հարցերով էր ժողովրդին ոտքի կանգնեցնում, համ Ամուլսարն է աշխատեցնում, համ Ստամբուլյան կոնվենցիան են ընդունել։ Իրենք ասում էին մի բան, հիմա եկել, ուրիշ բան են անում։ Սրանց բերողը նախօրոք զգուշացրել է, որ պիտի սենց բաները ոնց ուզում ես, անցկացնես։ Ամուլսարի համար ինչ պայքար էր տանում Նիկոլը․ հիմա ոնց են ջերմուկցիներին ծեծելով, ջարդելով, զորք հանում դեմները, որ չկարողանա իր արդարացի պահանջը ներկայացնի։ Ով իրենց դրսից ֆինանսավորել, աթոռին ա նստացրել, իրենց պահանջները դրել են, որ պետք ա անես էս բաները»,- նշեց նա։
Հացադուլավորի խոսքով՝ իր պահանջներին քաղաքացիները սատարում են․ «Ով մոտենում ա, շնորհակալություն են հայտնում, ասում են՝ համամիտ եմ, ասում են՝ էն ժամանակ կույր էինք, հավատացինք, խաբնվեցինք, հիմա ես ինչ անեմ, խաբնվել ենք, հիմա մի կերպ պետք է համբերենք էլի, համբերենք, մինչեւ տեսնենք՝ ոնց ենք կարողանում»։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում