«Առաջիկա տարիներին մենք կմեծացնենք Ադրբեջանից գնվող գազի ծավալները». Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական նախագծերին և հայտարարել է, որ Թուրքիան առաջիկա տարիներին ավելացնելու է Ադրբեջանից գնվող գազի ծավալները: Այս մասին տեղեկացնում է takvim.com.tr կայքը:
«Թուրքիան և Ադրբեջանը համատեղ բազմաթիվ ռազմավարական նախագծեր ունեն՝ սկսած Կովկասից մինչև Հեռավոր Արևելք և Լոնդոն: Նման հիանալի նախագծերի օրինակ են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, Տրանսանատոլիական գազատարը և այլն: Ներկայում Հարավային Կովկասում ևս երկու նախագիծ կա, որի իրականացումը շատ կարևոր է: Դրանցից մեկը Կարս-Նախիջևան երկաթգիծն է, մյուսը` Թուրքիա-Նախիջևան գազատարը: Ադրբեջանը դեպի Թուրքիա գազի մատակարարման ծավալներով արդեն առաջին տեղում է: Առաջիկա տարիներին մենք կմեծացնենք Ադրբեջանից գնվող գազի ծավալները»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Սա Բայրամովի առաջին արտասահմանյան այցն է Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնում:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում