Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդն արգելելու վերաբերյալ գործով նշանակվեց դատաքննություն. կողմերն առարկություն չունեին
ՀՀ վարչական դատարանում, դատավոր Արթուր Ծատուրյանի նախագահությամբ այսօր՝ օգոստոսի 7-ին, ընթացող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբեչտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքի գովազդումը չթույլատրելու դեմ բողոքի վերաբերյալ դատական նիստին որոշվեց նշանակել դատաքննություն։
Դատավարության կողմերն այդ առնչությամբ առարկություն չներկայացրեց։
Դատավոր Արթուր Ծատուրյանը հետաքրքրվեց, թե որքան ժամանակ կպահանջվի, որ պատասխանող կողմը դիմումին կից փաստաթղթերը ներկայացնի վարչական դատարան։
Արա Մարտիրոսյանն ասաց, որ երկշաբաթյա ժամկետում փաստաթղթերը կներկայացվեն։
Հայցվոր կողմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուչուբաեւը նշեց, որ պատասխանող կողմը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել, իսկ հայցի դեմ առարկելու դատավարական միակ ձեւը հայցի պատասխանն է. «Պատասխանողը կարող էր այս առարկությունը բացման խոսքի շրջանակում ներկայացնել, կամ գուցե եզրափակիչ ելույթի ժամանակ, բայց այս առումով ներկայացված առարկությունները դատավարական որեւէ նշանակություն չունեն, եւ դրանք կարելի է դիտարկել որպես դիմում՝ ինչ-որ փաստաթղթեր ներկայացնելու վերաբերյալ։ Կարծում եմ՝ գործը նախապատրաստված է դատաքննության, եւ կարող ենք շարունակել»։
Հիշեցնենք, որ «Կոնտրա լեգեմ» փաստաբանական բյուրո էր դիմել Սփեյս Մենեջմենթ ՍՊԸ-ն, որը հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք եւ ազատություն» ինքնակենսագրական գրքի իրավատերը եւ հայտնել, որ Երեւանի քաղաքապետարանը հրաժարվում է գովազդի թույլտվություն տրամադրել։ Փաստաբան Ալեքսանդր կոչուբաեւը եւս դիմելով քաղաքապետարան եւ ստանալով մերժում՝ դիմել է վարչական դատարան։
Նշենք, որ դատարանի որոշմամբ նախորդ դատական նիստին պատասխանող կողմ հանդիսացող Կենտրոն վարչական շրջանը փոխվեց եւ պատասխանող կողմը դարձավ Երեւանի քաղաքապետարանը։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում