«Մարտնչող անաստվածների միության» անդամ նախարարները
Ինչո՞ւ պաշտոնանկ չեն արվում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը: Այս հարցը այսօր տալիս են բոլորը, անգամ նրանք, ովքեր դեռ հույսեր են կապում Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչո՞ւ է Փաշինյանը հանդուրժում տապալված նախարարներին:
Սկսենք նրանից, որ ոչ Թորոսյան Արսենը, ոչ Հարությունյան Արայիկը չպետք է նշանակվեին նախարարի պաշտոններում միայն իրենց ցինիկ եւ հարցեր առաջացնող գրառումների համար: Երկուսն էլ «Մարտնչող անաստվածների միության» ակտիվ անդամներ են:
Արսեն Թորոսյանի մարտնչող աթեիստ լինելու մասին են վկայում համացանցում ժամանակին տեղ գտած իր հակաքրիստոնեական, հակաեկեղեցական մտքերը, որոնք երբեմն անգամ սատանիզմի հասնող ցինիզմի էին հասնում:
Օրինակ` երկու ամսական երեխայի մահվան մասին դեռ նախարար չնշանակված Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում ցինիկաբար գրել էր. «Աստված ա պատժել»: Իսկ մի այլ առիթով էլ գրել էր. «Աստվածաշունչը ո՞րն է: Գիրք, որի մեջ գրված է, որ կա Աստված ու հենց այդ գիրքն է նրա գոյության միակ «ապացույցը»: Ես Շառլ Պեռոյի հեքիաթներին ավելի շատ եմ հավատում»:
Իսկ Հարությունյան Արայիկի այս լուսանկարը բավարար էր, որ նա ոչ թե նախարար չնշանակվեր, այլ նախարարությունում որեւէ պաշտոն չզբաղեցներ:

Իսկ թե ինչու նրանք պետք է պաշտոնանկ արվեն նախարար նշանակվելուց հետո, որ գործերի կամ քայլերի համար, մեկ այլ անգամ: Իսկ առայժմ մտորեք, թե ինչու Փաշինյանը հենց «Մարտնչող անաստվածների միության» անդամներին վստահեց հենց այս երկու նախարարական աթոռները, որը, տրամաբանորեն, պետք է զբաղեցնեն բոլորովին այլ որակներ եւ աշխարհայացք ունեցող մարդիկ:
Վարդան Մխիթարյան
Top-News.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում