Վուչիչը՝ ՀՀ-ին զենք վաճառելու մասին. Վերջին մի քանի տարվա ընթացքում մենք Ադրբեջանին տասն անգամ ավել զենք ենք վաճառել
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մամուլի ասուլիսին պատասխանել է լրագրողների հարցին՝ Հայաստանին զենք վաճառելու մասին, հայտնում է սերբական RTV պարբերականը։
«Մենք բարեկամական հարաբերությունների մեջ ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, եւ պատճառը, ինչի համար Ալիեւն ինձ ավելի շատ է գնահատում, քան Տադիչին (Սերբիայի նախկին նախագահ - խմբ.), այն է, որ նա գիտի, թե ինչպես պետք է կառավարել երկիրը որպես ինքնիշխան պետություն: Մենք ընկերներ ունենք Ադրբեջանից եւ Հայաստանից: Անցած մի քանի տարվա ընթացքում մենք Ադրբեջանին տասն անգամ ավելի զենք ենք վաճառել»,- ասել է նա՝ նշելով, թե ինչու այդ մասին մամուլը չի գրում:
Վուչիչը նաեւ շեշտել է, որ երկրի ռազմական արդյունաբերությունում 17000 մարդ է աշխատում, ովքեր, ի տարբերություն մյուսների կարծիքին, պետք է մնան իրենց աշխատատեղերում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ վերջին ամիսներին Սերբիան իբր զենք է վաճառել Հայաստանին:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում