Թուրքիայի խորհրդարանը սոցցանցերի վերահսկողությունը խստացնող օրինագիծ է ընդունել
Թուրքիայի Մեծ ազգային ժողովը արտասահմանյան սոցցանցերի վերահսկողությունը խստացնող օրինագիծ է ընդունել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ NTV հեռուստաալիքի վրա հղումով:
Հեռուստաալիքի տվյալներով՝ տվյալ որոշում Facebook-ին, Twitter-ին եւ Instagram-ին կպարտավորեցնի ներկայացուցչություններ բացել Թուրքիայում՝ հակաիրավական կոնտենտը վերահսկելու համար:
Եթե այդ ընկերությունները հրաժարվեն ներկայացուցչություններ բացելուց, ապա Անկարան մտադիր է սահմանափակել դրանց հասանելիությունը՝ ընդհուպ մինչեւ հասանելիության լրիվ արգելում:
Տվյալ օրինագծի նախաձեռնողներն են իշխող «Արդարություն եւ զարգացում» եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունները:
Իշխող էլիտան դժգհություն է հայտնել արտասահմանյան սոցցանցերին այն բանից հետո, երբ Թուրքիայի գանձապահության եւ ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, որը նաեւ նախագահ Թայիփ Էրդողանի փեսան է, Twitter-ում հայտնել է 4-րդ երեխայի ծննդի մասին: Բացի դրական մեկնաբանություններից՝ նա բազմաթիվ բացասական մեկնաբանություններ է ստացել:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...