Երեւանն ու Բաքուն չեն պատրաստվում չեղարկել հուլիսին նախատեսված Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը
Բաքուն մտադիր չէ հրաժարվել հուլիսին նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ հանդիպումից։
Պաշտոնական Երևանը նույնպես չի բացառում առաջիկայում Նալբանդյան-Մամեդյարով ձևաչափով հանդիպում։
Սահմանային աննախադեպ լարվածությանը զուգահեռ ադրբեջանական արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարում է, թե Բաքուն չի պլանավորում չեղարկել նախարարների հանդիպումը։ «Ադրբեջանը բանակցություններին չի մասնակցում հանուն իմիտացիայի։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ մենք ցանկանում ենք բովանդակալից բանակցություններ»,-Հաջիևի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Ազատության» հետ զրույցում Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ասաց, թե չի բացառում հուլիսին նախարարների հանդիպում՝ ինչպես հայտարարել էին ավելի վաղ։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով այդ հանդիպումն ամենայն հավանականությամբ տեղի կունենա հուլիսի 11-ին՝ Ավստրիայում։
Դա կլինի Նալբանդյանի և Մամեդյարովի ապրիլից ի վեր առաջին հանդիպումը, նախորդը Մոսկվայում էր՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ, որն անցել էր եռակողմ ձևաչափով, իսկ այնուհետև արտգործնախարարներին էին միացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։
Պաշտոնական Բաքուն սպասվող հանդիպումից առաջ հերթական անգամ քննադատել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդական առաքելությանը՝ մեղադրելով նրանց անգործության մեջ։
«Նրանք մինչև հիմա բանակցություններում որևէ արդյունքի այդպես էլ չեն հասել»,-երեկ Մինսկում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 26-րդ ամենամյա նստաշրջանին ելույթ ունենալով՝ հայտարարել է Վեհաժողովի փոխնախագահ, ադրբեջանական խորհրդարանի պատգամավոր Ազայ Գուլիևը։
Մանրամասները՝ «Ազատություն»-ում։
Երևանն ու Բաքուն չեն պատրաստվում չեղարկել հուլիսին նախատեսված Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը Բաքուն մտադիր չէ հրաժարվել հուլիսին նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ հանդիպումից։ Պաշտոնական Երևանը նույնպես չի բացառում առաջիկայում Նալբանդյան-Մամեդյարով ձևաչափով հանդիպում։ Սահմանային աննախադեպ լարվածությանը զուգահեռ ադրբեջանական արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարում է, թե Բաքուն չի պլանավորում չեղարկել նախարարների հանդիպումը։ «Ադրբեջանը բանակցություններին չի մասնակցում հանուն իմիտացիայի։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ մենք ցանկանում ենք բովանդակալից բանակցություններ»,-Հաջիևի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։ «Ազատության» հետ զրույցում Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ասաց, թե չի բացառում հուլիսին նախարարների հանդիպում՝ ինչպես հայտարարել էին ավելի վաղ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով այդ հանդիպումն ամենայն հավանականությամբ տեղի կունենա հուլիսի 11-ին՝ Ավստրիայում։ Դա կլինի Նալբանդյանի և Մամեդյարովի ապրիլից ի վեր առաջին հանդիպումը, նախորդը Մոսկվայում էր՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ, որն անցել էր եռակողմ ձևաչափով, իսկ այնուհետև արտգործնախարարներին էին միացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։ Պաշտոնական Բաքուն սպասվող հանդիպումից առաջ հերթական անգամ քննադատել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդական առաքելությանը՝ մեղադրելով նրանց անգործության մեջ։ «Նրանք մինչև հիմա բանակցություններում որևէ արդյունքի այդպես էլ չեն հասել»,-երեկ Մինսկում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 26-րդ ամենամյա նստաշրջանին ելույթ ունենալով՝ հայտարարել է Վեհաժողովի փոխնախագահ, ադրբեջանական խորհրդարանի պատգամավոր Ազայ Գուլիևը։ Մանրամասները՝ «Ազատություն»-ում։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո