«Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, սակայն ընդհանուր առմամբ իրավիճակը կայուն է». Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը РБК հեռուստաալիքին (տեսանյութ)
Ադրբեջանի զինված ուժերը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանին, սակայն ընդհանուր առմամբ իրավիճակը կայուն է: Այս մասին РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում իրավիճակը կարելի է գնահատել որպես հարաբերական կայուն: Իհարկե, ցավոք, Ադրբեջանի զինված ուժերը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, սակայն հրաձգությունների մակարդակն այսօր նորմա է վերջին 10 տարիների համար: Ես նկատի ունեմ վերջին 2-3 օրը»,-նշել է ՀՀ վարչապետը:
Փաշինյանի խոսքով` Մոսկվան առանցքային դեր է խաղացել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման գործում:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ կարևոր կայունացնող դեր խաղացին: Այստեղ հատկապես ընդգծվում է Ռուսաստանի դերը, և ես կարծում եմ, որ Կրեմլի ձեռնարկած գործողությունները, ՌԴ արտգործնախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ներգրավվածությունն առանցքային դեր խաղացին նրանում, որ մենք հիմա ունենք համեմատաբար կայուն իրավիճակ: ՌԴ-ի դերը, իհարկե, բացառապես կառուցողական է»,-հավելել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետի խոսքով` Հայաստանի շատ քաղաքացիների մոտ հարց է առաջանում, թե ինչու է Թուրքիան միանշանակ պաշտպանում Ադբեջանի դիրքորոշումը, իսկ ՌԴ-ն, որը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, այդքան միանշանակ չի աջակցում Հայաստանին:
«Պետք է հասկանալ, որ ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ: Ռուսաստանը կարևոր միջնորդ է, և նրա գործողությունները պետք է լինեն այդ շրջանակներում»,-նշել է ՀՀ վարչապետը:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:
Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։ Հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։
Ըստ վերջին տվյալների՝ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատված 12 զոհ ունի, հայկական կողմը՝ 5: Կան վիրավորներ:
Լույս հուլիսի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմանում, Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի փորձ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ դիվերսիայի փորձը կասեցվել է, և թշնամին կորուստ տալով հետ է շպրտվել: 05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել