Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Նիկոլ Փաշինյանը նախընտրել է մեկին, ով անվերապահ պարտական կլինի իրեն՝ ՍԴ-ի դատավոր լինելու համար, ինչպես 88 պատգամավորներն են

Կառավարության կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության առաջադրումը սահմանադրությամբ է ամրագրված: Փաստորեն գործադիր մարմինը բարձր դատարանի թեկնածու է առաջադրում, որն իմ կարծիքով անընդունելի է. Tert.am –ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով Կառավարության նիստում հավանության արժանացած ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածության առաջադրման հանգամանքին:

«Այն, ինչ կատարվեց ՍԴ դատարանի հետ այս մեկ տարվա ընթացքում, հակաօրինական և հակասահմանադրական է: ՍԴ նախագահի և դատավորների նկատմամբ սպառնալիքների ու քաղաքական հետապնդումներից հետո, իմ կարծիքով իրեն հարգող որևէ իրավաբան՝ ունենալով մասնագիտական արժանապատվություն, չպետք է համաձայնվեր ՍԴ-ի դատավոր դառնալ, առնվազը՝ մինչև ՄԻԵԴ-ի երեք դատավորների նկատմամբ որոշում ընդունելը, սա իմ սկզբունքն է: Սակայն իշխանությունները, կարելի է ասել՝ իրենց կարծիքով հասել են իրեց նպատակին, և հիմա ընթանում է երեք թափուր տեղերի առաջադրումը»,-նշեց նա:

Ավետիք Իշխանյանը նշում է, որ ՍԴ դատավորի պաշտոնում բազմաթիվ այլ թեկնածուների անուններ էին շրջանառվում, և Նիկոլ Փաշինյանի որոշումն անսպասելի էր.

«Հանկարծ, բոլորի համար անսպասելի Նիկոլ Փաշինյանը առաջադրեց Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը, ես դժգոհողներին մի հարց կտամ՝ եթե ոչ թե Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը առաջադրեր, այլ ձեր նախընտրած թեկնածուններից որևէ մեկին, այդ ժամանակ դուք հարց կբարձրացնեի՞ք մրցույթի թափանցիկության համար, հավանաբար՝ ոչ, ուղղակի բոլորի համար անակնկալ եղավ, որ իրենց նախընտրած թեկնածուն և իրենց թիմից չեղավ: Եվ հետևյալ հարցն է առաջանում. Ինչո՞ւ Վահրամ Ավետիսյանը և ոչ թե թիմից որևէ մեկը, ես այս հարցում ունեմ մի վարկածը:

Ամեն դեպքում, եթե շրջանառվող անուններից որևէ մեկը նշանակվեր դրա համար ոչ միայն շնորհակալ կլինեին Նիկոլ Փաշինյանից, այլև կհամարեին, որ իրենք արժանի են այդ տեղին, քանի որ իրենք այդ թիմի հետ պայքարել են և ով գիտի՝ ինչպիսի՞ դիրք կգրավեին՝ թիմային տեսակետից: Իսկ իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանի որևէ թիմի անդամ չպետք է մտածի, որ ինքն իր արժանիքների շնորհիվ է դարձել դատավոր:

Նիկոլ Փաշինյանը նախընտրել է մեկին, ով անվերապահ պարտական կլինի իրեն՝ ՍԴ-ի դատավոր լինելու համար, ինչպես որ 88 պատգամավորները, որոնք պարտական են մեկ հոգու, որ դարձել են պատգամավոր և դրա համար նրա ասածները կատարում են»,-ընդգծեց Ավետիք Իշխանյանը:

Անդրադառնալով Վահրամ Ավետիսյանի հոր՝ դատավոր լինելու հանգամանքին և այս առթիվ հնչող տարաձայնություններին, Ավետիք Իշխանյանը նշեց.

«Այն, ինչ ասում են, նրա հոր դատավոր լինելու և այլ հանգամանքների հետ կապված ինձ համար առանձնապես ընդունելի չէ, որովհետև այդ դեպքում ցանկացած առաջադրվողի ամբողջ ազգությունը պետք է ստուգեն, տեսնեն հեղափոխության նվիրյալ է, թե նախկին է, դա կլինի Խորհրդային միության ստալինյան շրջանը, որ մարդիկ կեղծում էին իրենց կենսագրությունը, որպեսզի չճշտեն, որ բանվորական կամ գյուղացիական ընտանիքից են սերած: Մյուս կողմից էլ, թերևս, այդ անձնավորության խոցելի լինելը, նրան Նիկոլ Փաշինյանի համար կդարձնի հպատակ»:

Դիտարկմանը՝ թե թեկնածուի բարեվարքությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի ստուգել, Ավետիք Իշխանյանը նշեց.

«Ես էլ կարող եմ կատակով ասել՝ ի՞նչ բարեվարքություն, հեղափոխության առաջնորդը ուզում է, անում է, էլ ինչի՞ հետևից են ընկել՝ բարեվարքություն և այլն: Ինչ է, չե՞ք վստահում վարչապետին»: