Թուրքիայում զինծառայողներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել. կան զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Մերսինի նահանգի Մութ քաղաքի մոտակայքում զինծառայողներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել, ինչի հետևանքով ավտոբուսի վարորդն ու 5 զինծառայող մահացել են, ևս 10 զինծառայող ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Մութի հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է haberler.com կայքը` հղում տալով Մերսինի նահանգապետարանին:
Նահանգապետարանից տեղեկացրել են, որ վթարը տեղի է ունեցել Մութ-Քարաման ավտոճանապարհին, վթարի պատճառները դեռևս հայտնի չեն:
Տեղում աշխատանքները շարունակվում են:
Ավտոբուսի կողաշրջվելուց հետո դեպքի վայր են ժամանել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և երկրի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ Ումիթ Դյունդարը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում