Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Թոփ-լուրեր

Խափանել մահերի մեքենան

Երեք առաջարկ՝ հավամավարակի այս փուլում

Կորոնավիրուսի արշավը երկրում դեռևս չի ստացվում սանձել։ Հակառակը, չնայած նոր հայտնաբերվող հիվանդների թվի թվացյալ նվազմանը, մահերի թիվը շարունակում է բարձր մնալ։ Անհրաժեշտ է վերլուծել և հասկանալ իրականությունը, որպեսզի հնարավոր լինի ազդել հետագա ընթացքի վրա։ Անհրաժեշտ են նաև մի շարք խիստ գործնական քայլեր՝ քաղաքացիների կյանքը հեշտացնելու համար։

1. Հաշվի առնելով, որ պետությունը տնային պայմաններում բուժվող քաղաքացիներին թողել է մենակ, չի ապահովում դեղորայքով, իսկ դրանց ձեռքբերումը պարգևավճար չստացող և այս ամիսներին սոցիալական նոր խնդիրներ կուտակած մեր քաղաքացիների համար զգալի ծախս է ենթադրում, հաճախ՝ ուժերից վեր, կարծում եմ Հայաստանի տարածքում գործող մի քանի հայտնի հիմնադրամներ կարող են իրենց վրա վերցնել տարբեր սոցիալական խմբերի՝ տնային պայմաններում covid-19-ի բուժման ծախսերը։ Այսօր սա կենսական անհրաժեշտություն է:

2. Ամենօրյա մահերի ցուցանիշները չի կարելի ընկալել որպես սովորական երևույթ, առօրյա լրահոս։ Կառավարությունը, խորհրդարանական ուժերը, փորձագիտական շրջանակները պետք է սկսել ուսումնասիրություններ՝ պարզելու համար՝ արդյո՞ք covid-19 հիվանդներ ընդունող բոլոր հիվանդանոցներում է ապահովվում պատշաճ որակյալ բուժօգնություն, արդյո՞ք հապճեպ covid-19 բուժման համար վերապրոֆիլավորված բոլոր առողջապահական հաստատություններն են համապատասխանում որակի չափանիշներին, արդյո՞ք բոլոր այդ հիվանդանոցներն են ապահովում որակյալ ռեանիմացիոն ծառայություններ, արդյո՞ք բոլոր այդ հիվանդանոցներն են ապահովված covid հիվանդների բուժման ընթացքում պահանջվող մասնագետներով։ Արդյո՞ք բժշկական սխալները և վատ կազմակերպումը դերակատարում չունեն մահերի ցուցանիշի վրա։

Վերակենդանացման բաժանմունքներում ծանր հիվանդների և մահերի քանակը պարտավոր ենք վերլուծել և հասկանալ։ Շատ պարզ պատճառահետևանքային շղթա է, որը պետք է ուսումնասիրել՝ սկսելով վերջին հնարավոր հետևանքից՝ մահից։ Ստորև՝ շատ պարզ, շատ պայմանական օրինակ, որը կարելի է կիրառել տարբեր մոդելներով.

Հարց - Ո՞վ է մահանում կորոնավիրուսի հետևանքով։

Պատասխան – Նա, ով ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում և որին վերակենդանացման միջոցառումները ի վիճակի չեն լինում փրկել։

Հարց – Ո՞վ է հասնում այնպիսի ծայրահեղ ծանր վիճակի, որ նրան հնարավոր չի լինում փրկել։

Պատասխան – Հիմնականում այն հիվանդը, որը ժամանակին չի ստանում անհրաժեշտ բուժօգնություն և հասնում է հիվանդանոց՝ արդեն ծանր վիճակում։

Հարց – Ինչո՞ւ հիվանդը ժամանակին չի ստանում անհրաժեշտ բուժօգնություն։

Պատասխան – Որովհետև ժամանակին չի ախտորոշվում և ժամանակին չի սկսում բուժումը։

Հարց – Ինչո՞ւ ժամանակին չի ախտորոշվում։

Պատասխան – Որովհետև, ըստ առաջնային օղակի՝ պոլիկլինիկայի ունեցած ցուցումների, տեստավորում կարող են անցնել միայն որոշակի «պայմանների բավարարող» հիվանդները, մինչև վերջերս՝ 38.5 ջերմություն ունեցողները, ինչն աբսուրդ է, և մեծ հաշվով մահաբեր սխալների սկզբնաղբյուրներից է։ Բացի այդ, տեստը հանձնելուց մինչև պատասխանի ստացումը կարող է անցնել 3 օր (այդպես է հաճախ նաև մասնավոր լաբորատորիաներում): Երկար ժամանակ (հաճախ՝ 5-10 օր) հիվանդը մնում է առանց պատշաճ ամբուլատոր հսկողության և բուժման։

Հարց – Ինչո՞ւ մինչ օրս հնարավոր չեղավ ապահովել ԲՈԼՈՐ կասկածելի վարակակիրների օպերատիվ տեստավորումը, հայտնաբերումը և մեկուսացումը, ինչը թույլ կտար՝ առաջնային օղակում սկսել նրանց արագ ամբուլատոր բուժումը՝ խուսափելով հոսպիտալիզացիայից, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելուց և այլն։

Պատասխան - .... Պատասխան չկա։ Իշխանությունը լռում է։

Նույնատիպ հարցուպատասխաններ կարելի է անցկացնել ամեն սպեցիֆիկ «մահվան խմբերի» հետքերով՝ այդպիսով ստուգելով և հայտնաբերելով «քովիդ ծրագրում» ընդգրկված յուրաքանչյուր հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի և թերապևտիկ բլոկի մասնագիտական հագեցվածությունը, և վստահաբար, ամեն հարցուպատասխանի պարագայում շատ կարևոր հետևություններ կարվեն, որոնք կօգնեն ավելի լավ կազմակերպել աշխատանքը, վերջապես իջնել «մենք ամեն ինչ գիտենք, դուք մեզ մի ասեք, թե ինչ անենք» պատվանդանից և սկսել արագ փոփոխություններ։ Այդպես կփրկեինք այսօր արդեն հիվանդանոցներում գտնվող կամ իրենց տանը նոր-նոր սիմպտոմներ հայտնաբերող՝ բազմաթիվ հիվանդների կյանքերը։

3. Պետությունը պարտավոր է հայտարարել covid 19 մահերի հիշատակի օր։ Սրա համար կա առնվազն երկու հիմնավորում.

ա/ Մահացողները մեր քաղաքացիներն են, անանուն վիճակագրական տվյալներ չեն, ամեն մահ անձնական և ընտանեկան ողբերգություն է, և մենք պարտավոր ենք հարգել նրանց,

բ/ դա կլինի համաճարակային վիճակին ավելի լուրջ վերաբերվելու խթան, զգաստացնող կոչ, փոխադարձ պատասխանատվության զգացման և փոխադարձ հարգանքի կարևորում։


«Այլընտրանքային նախագծեր խումբ»