Բաքվում ԱՄՆ դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ՝ Լոս Անջելեսում հայ համայնքի բողոքի ցույցի կապակցությամբ
Բաքվում ԱՄՆ դեսպանին կանչել են Ադրբեջանի արտգործնախարարություն, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան։ Նրա խոսքերով՝ ամերիկացի դիվանագետը արտգործնախարարություն է կանչվել Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության մոտ հայերի բողոքի ցույցի կապակցությամբ։
«Հուլիսի 21-ին Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության դիմաց հայ արմատական դաշնակցականների սադրիչ եւ ագրեսիվ գործողությունների հետ կապված՝ Բաքվում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ»,- ասել է Աբդուլաեւան, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ Հայաստանի հետ պետական սահմանին Ադրբեջանի ագրեսիայի:
Ինչպես Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտնել է «Հորիզոն» հեռուստաընկերության ներկայացուցիչ Վրույր Թադեւոսյանը, բողոքի ակցիան սկսվել է Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության դիմաց, եւ դրան մասնակցել են հազարավոր հայեր:
Ավելի ուշ բախում է տեղի ունեցել ադրբեջանցիների հետ, որոնք հարձակվել են հայ աղջիկների վրա: Կան վիրավորներ: Ադրբեջանցիները մոտ 30 հոգի են եղել, նրանք ինչ-որ պահի փախել են՝ իրենց դրոշը թողնելով ասֆալտի վրա, նրանցից ոմանք վիրավորվել են:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում