Ինչպե՞ս եք գնահատում ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի սպառնալիքը. հարց Թուրքիայի ԱԳ նախարարին
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հայ–ադրբեջանական վերջին լարվածության հետ կապված թուրքական կողմի սպառնալից հայտարարությունների մասով գրավոր հարցադրում է ուղղել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուին։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Կարո Փայլանն իր հարցադրման մեջ հիշեցրել է Մեվլութ Չավուշօղլուին իր իս խոսքերը, թե Հայաստանի իշխանությունները պետք է խելքները գլուխները հավաքեն, քանի իրենք որպես թուրք ազգ Ադրբեջանի կողքին են։
«Թուրքիան, որպես հայ–ադրբեջանական կոնֆլիկի կարգավորման կառույց համարվող ԵԱՀԿ–ի անդամ լինելով, այս լարվածության ժամանակ անկողմնակալություն չցուցաբերեց, ավելին լարվածությունը խորացնող հայտարարություններ արեց։
1.Այս համատեքստում դուք Ադրբեջան–Հայաստան լարվածության մեջ ազգայնամոլական կողմն եք բռնո՞ւմ:
2. Դեռ չեք հասկացել, որ արտաքին քաղաքականության մեջ «կրակի վրա բենզին լցնելը» խնդիրներն ավելի է մեծացնում։
3. Մեր երկրի ռազմարդյունաբերության սեկտորը ցանկանում է Ադրբեջանին զենք վաճառել։ Դրա համար եք լարվածությունը մեծացնո՞ւմ։
4. Մտածո՞ւմ եք Ադրբեջան զորք ուղարկել։
5. Եթե Թուրքիան ցեղային պետություն չէ, ինչո՞ւ եք ցեղային խտրականության քաղաքականություն վարում։
6. Դուք հիշո՞ւմ եք, որ Թուրքիան հայ–ադրբեջանական հակամարտությունը կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ–ի անդամ է։
7. Դեռ չեք հասկացե՞լ, որ Կովկասում անկայունությունը Ռուսաստանի օգտին է։
8. Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի սպառնալիքը»,–ասյպես է ավարտել իր գրավոր հարցադրումը Կարո Փայլանը։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները