Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

... Որ չվարժվենք մահվան վիճակագրությանը

Ադրբեջանական ագրեսիան մի պահ համաճարակը երկրորդ պլան մղեց։ Բայց այն շարունակում է ընթանալ իր ողբերգական հունով. երեկ՝ 18 մահ, նախորդ օրը՝ 13, դրանից առաջ՝ 14, 15, 21 մահ՝ ամեն օր։ Մենք սովորեցինք մահվան վիճակագրությանը։

Իշխանության տարբեր օղակների աններելի սխալների արդյունքում համաճարակի դեմ պայքարը Հայաստանում տապալվեց։ Մայիսի կեսերից այն վերահսկողությունից դուրս էր։ Նոր հիվանդների և մահերի թիվը կանգ չի առնում, իսկ մարդիկ, ովքեր կրում են ուղիղ պատասխանատվություն՝ ողբերգության և մարդկային կյանքերի համար, շարունակում են պաշտոնավարել։

Իհարկե, Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ իշխանությունները տապալել են համաճարակի դեմ պայքարը։

Բոլոր այն երկրներում, որտեղ տապալվել է համավարակի դեմ պայքարը, հասարակությունները սկսել են բացատրություններ պահանջել։ Իտալիա, Իսպանիա, Շվեդիա, ԱՄՆ, Բրազիլիա, Իսրայել, Սերբիա և այլն։ Այս երկրներից մի քանիսում բողոքներն արդեն իրավական գործընթացի են բերել, անց են կացվում հետաքննություններ, մյուսներում, այդ թվում՝ Հայաստանում, հասարակությունները պահանջում են հաշվետվություն՝ ինչու տապալվեց հիվանդության դեմ պայքարը։ Գլխավոր հարցը, որ բարձրացնում են մարդիկ՝ ո՞վ կամ ովքե՞ր են մեղավոր այդքան տառապանքների և այդքան մեծ թվով մահերի համար։

Իրավական գործընթացները համաշխարհային տրենդ են դառնում՝ Շվեդիայում ստեղծվել է հանձնաժողով, որը քննելու է վիրուսի դեմ պայքարում իշխանությունների գործողությունները, Իտալիայում ընթանում է քննություն, հարցաքննում են վարչապետին՝ կապված կորոնավիրուսի բռնկման ժամանակ իշխանությունների ոչ պատշաճ արձագանքի և գործողությունների հետ։ Եվ թեև վարչապետը և Լոմբարդիայի իշխանությունները փորձում են հասարակության առջև արդարանալ իրենց գործողություններին այլընտրանքի բացակայությամբ, կորոնավիրուսից մահացածների հարազատները զանգվածաբար հայցեր են ներկայացնում Բերգամոյի դատախազություն։ Հայցերն ուղղված են Իտալիայի կառավարության և տարածքային իշխանությունների դեմ՝ համավարակի ժամանակ ոչ բավարար միջոցներ ձեռնարկելու և անփութության համար, ինչը հանգեցրել է բազմաթիվ մահերի։ Սա պաշտոնական բողոքների արդեն երկրորդ փուլն է, նախորդ ամիս դատախազություն մուտք է արվել նման 50 բողոք։ Եվ սա դեռ սկիզբն է։ Բողոքներում բարձրացվում են հարցեր՝ համավարակի դեմ պայքարը ուշ սկսելու, պարտադիր մեկուսացման պահանջն ուշ կիրառելու վերաբերյալ։

Անկախ բոլոր առանձնահատկություններից՝ իտալացիների բարձրացրած հարցերից շատերը, այս ամիսների ընթացքում տվել է նաև մեր հասարակությունը.

• Ինչո՞ւ Հայաստանում համավարակի դեմ պայքարն ուշ սկսվեց։ Արդյո՞ք դեռևս հունվարի 31-ին ստեղծված համավարակի դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովը չի ընկալել վարակի տարածման համաշխարհային տենդենցները կամ, ամեն ինչ գիտակցելով, ստորադասել է այն քաղաքական նպատակներին, և իշխանությունը շարունակում էր իր հանրահավաքները։

• Ինչո՞ւ հանձնաժողովը կորցրեց թանկ ժամանակը՝ պետական համակարգերը վարակին լրջորեն նախապատրաստելու համար։ Ինչո՞ւ հանձնաժողովը չխանգարեց վարչապետի սահմանադրական հանրաքվեի միտինգներին։

• Անհասկանալի է, թե ինչու Իրանի հետ սահմանը փակելուց հետո, երբ այնտեղ 43 դեպք էր հայտնի, չդադարեցվեց Իտալիայի հետ հաղորդակցությունը, երբ այնտեղ արդեն 10000-ից ավել դեպք կար։

• Ինչո՞ւ իշխանություններն առանց նախապատրաստական աշխատանքների և հետագա ռազմավարության մշակման մայիսի 4-ից գնացին սահմանափակումների թուլացման։

• Ինչո՞ւ չլուծվեց բավարար թեստավորումների հարցը և տապալվեց հիվանդների հայտնաբերման և կապերի, շփման շրջանակի վերահսկման գործը։

Այս և բազմաթիվ այլ հարցեր մի օր քննարկման առարկա են դառնալու։ Տրամաբանությունը նույնն է. հասարակությունը պահանջելու է պատասխան՝ ինչո՞ւ տապալվեց համաճարակի դեմ պայքարը, և ո՞վ է մահերի համար պատասխան տալու։ Ինչո՞ւ էր իշխանությունն իրեն դրսևորում զուտ որպես ժողովրդի հիվանդության և մահերի վիճակագիր։ Նման բաներն անհետևանք չեն մնում։ Հասարակությունը պատասխաններ է պահանջելու։ Դա լինելու է պաշտոնանկությունների տեսքով կամ դատաիրավական հարթության մեջ։

Երևանը աշխարհի այն եզակի մայրաքաղաքներից է, որտեղ չի կազմակերպվել հակահամաճարակային աշխատանք. քաղաքը չի ախտահանվել, շենքերի մուտքերը, վերելակները պարբերաբար չեն ախտահանվել, իսկ առողջապահության նախարարը վարակի անվերահսկելի տարածման և ամենօրյա մահերի պայմաններում զբաղված էր քաղաքական ընդդիմադիրների դեմ ֆեյսբուքային գրառումներով։ Թույլ տրված բազմաթիվ սխալներն արժեցել են մեր հայրենակիցների կյանքը և առողջությունը։ Ամենօրյա 15-17-20 մահերի տակ ընդհատված ճակատագրեր են, անձնական ողբերգություններ։

Սա չի կարող մնալ անպատասխան՝ ճիշտ այնպես, ինչպես պարետ Ավինյանի մշտական ֆիզիկական և հոգևոր բացակայությունը՝ ամեն ինչից և ամենուր։

Եվ կարծում եմ պետք է դադարեցնել մահվան անդեմ թվեր հրապարակելը։ Պետք է գտնել ձևը այդ մարդկանց հարգանքի տուրք մատուցելու։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»