Այս տեսակի անորակ մեղադրանք դժվար է պատկերացնել. փաստաբան Հայկ Ալումյան
Ինչպես հայտնի է, ՀՀ երկրորդ նախագահի Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նախորդ նիստին պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել էր սույն քրեական գործով դատական նիստին կանչման ենթակա անձանց ցուցակում ընդգրկել մի քանի անձի, այդ թվում՝ 2008 թ․ մարտի 8-ի դրությամբ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Հարությունյանին, դատավորներ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին և Կիմ Բալայանին, ովքեր մասնակցել են ՀՀ նախագահի թեկնածուներ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Տիգրան Կարապետյանի դիմումների հիման վրա ԿԸՀ 2008 թ․ փետրվարի 24-ին ՀՀ նախագահ ընտրվելու մասին որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի քննությանը և կարող են գործի համար կարևոր նշանակության տեղեկություններ հայտնել այդ գործի քննության հետ կապված ՍԴ դատավորների նկատմամբ ճնշում գործադրելու մասին։
Աարդեն այսօրվա դատական նիստի ընթացքում մեղադրող կողմը հայտարարեց, թե պատճառաբանված չէ միջնորդությունը և ենթակա է մերժման։
Փաստաբան Հայկ Ալումյանը, արձագանքելով մեղադրող կողմի հայտարարությանը, ասաց, որ մեղադրանքի մեջ ի թիվս այլի, գրված է, որ ՍԴ անդամների նկատմամբ կիրառվել է ճնշում:
«Այս որակի մեղադրական եզրակացությունը ստորագրել է պարոն Պետրոսյանը՝ առանց մանրամասնելու, թե ՍԴ կոնկրետ որ դատավորի նկատմամբ է ճնշում գործադրվել և ինչում է արտահայտվել այդ ճնշումը։ Հետևաբար, ըստ մեղադրանքի, կարելի է ենթադրել, որ խոսքն այդ ժամանակվա ՍԴ ցանկացած անդամի վերաբերյալ կարող է լինել։ Վերացական գրած է։ Այս տեսակի մեղադրանքը դատարանը նույնիսկ չպետք է դատական քննության ներկայացներ։ Այս տեսակի անորակ մեղադրանք դժվար է պատկերացնել», - նշեց փաստաբան Ալումյանը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում