Ահա, թե որն է իրական հայրենասիրությունը. Լեւոն Քոչարյան
Լեւոն Քոչարյանը գրում է.
Անցած օրերին մեր բանակը հերթական անգամ մնաց իր բարձունքի վրա, հերթական անգամ բոլորս հպարտացանք մեր փորձառու սպաներով և քաջ զինվորներով. ցավոք նաև վիշտ ապրեցինք մեր զոհված եղբայրների համար: Հաշվի առնելով հորս ավանդը բանակի կայացման գործում, էլ ավելի հպարտ եմ զգում ինձ:
Նման իրավիճակներում, երբ սահմանին իրավիճակը թեժանում է, սոցցանցերում հայտնվում են մարդիկ, ովքեր սկսում են աջ ու ձախ մարդկանց նախատել, թե ով ինչ ստատուս գրեց կամ չգրեց, կամ քանի լեզվով գրեց... Ու իրենց կյանքում ոչնչով աչքի չընկած այդ մարդիկ սկսում են անբովանդակ մեղադրանքներ հնչեցնել այն մարդկանց հասցեին, ովքեր իրենց կենսագրությամբ են ապացուցել նվիրումը հայրենիքին, այլ ոչ թե ամպագոռգոռ և հուզառատ ճառերով կամ անիմաստ սելֆիներով:
Տա Աստված, որ այս ամենը չվերաճի նրան, ինչով մենք անցել ենք 90-ականներին, որը տևել է ոչ թե մի քանի օր, այլ տարիներ:
Եղեք հայրենասեր, արեք այն ինչ ճիշտ և օգտակար եք համարում, բայց պետք չէ սովորեցնել մյուսներին, թե ինչպես է պետք սիրել հայրենիքը:
Հ.Գ. Հայրենասիրությունը այն է, երբ չծառայած և մեր հաղթանակների հետ ոչ մի կապ չունեցող երկրիդ ղեկավարի ուղիղ հրահանգով դատում են հերոս հորդ, իսկ դու նույն այդ օրը սահմանին անձնուրաց կռիվ ես մղում թշնամու դեմ: Խոսքը ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ Գրիգորի Խաչատուրովի մասին է:
Խոնարհվում եմ մեր բոլոր հաղթանակները կերտողների առջև:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում