Սերգեյ Շոյգուն հեռախոսային զրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր հեռախոսային զրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ռազմադիվանագիտական աղբյուրը:
«Շաբաթ առավոտյան Բաքվի նախաձեռնությամբ տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հեռախոսային զրույցը ռուսական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր, որոնք առնչվում են երկու երկրների ռազմական գերատեսչությունների փոխհարաբերություններին եւ համագործակցությանը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Դրանից բացի, նրա խոսքով՝ Շոյգուն Հասանովին տեղեկացրել է ուրբաթ սկսված զորքերի մարտական պատրաստականության անսպասելի ստուգման մասին:
«Ռուս նախարարը շեշտել է, որ այդ միջոցառումը պլանային է եւ ոչ մի կերպ կապված չէ ադրբեջանա-հայկական սահմանի ընթացիկ իրավիճակի հետ»,- նշել է նա:
Ռուսաստանում նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ հուլիսի 17-ին հայտարարվել է Հարավային եւ Արեւմտյան ռազմական օկրուգների զորքերի, կենտրոնական ենթակայության առանձին միավորումների, Օդադեսանտային ուժերի եւ ծովային հետեւակի անսպասելի ստուգում:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում