Իրար փոխարեն կնոպկա սեղմել, թե՞ հեռակա քվեարկել, որն է առավել ամոթալի (տեսանյութ)
Եթե այս օրենքն ընդունվի, պետք է քննարկենք միայն համաճարակի դեպքում հեռակա քվեարկելու հնարավորություն տալու հարցը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին,. ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով օրինագծին, որով հնարավորություն է տրվում հիվանդության պատճառով բացակայող պատգամավորներին մասնակցել քվեարկություններին ծրարով իրենց դիրքորոշումը ուղարկելով:
Նա դիմեց նախագիծը ներկայացնող «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանին՝ նշելով. «Դուք ասում եք՝ հանրությունն ինքը կտեսնի, որ այս կամ այն պատգամավորը պարտաճանաչ չի, բայց մենք այս դահլիճում առնվազն մի քանի գումարումների ժամանակ պատգամավորներ ենք ունեցել, որոնք իրար փոխարեն կնոպկա են սեղմել, եւ որեւէ մեկը դրանից չի էլ ամաչել: Այդ մարդիկ հետագայում ԱԺ նախագահ ու փոխնախագահ են դարձել: Պետք չի մտածել, որ ԱԽ-ում լինելու են միայն օրինակելի պատգամավորներ: Ես առաջարկում են նախագիծը վերանայել եւ միայն համաճարակի պաևրագայում նման քվեարկության հնարավորություն տալ»:
Հավագն Հովակիմյանն արձագանքեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում բաց են քննարկումների համար:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել