Եթե այս հարցերը տաք եւ պատասխանները ստանաք, կտեսնեք, որ Արսեն Թորոսյանը հանցագործն է. Կարեն Քոչարյան
Մինչ այսօր 130 հազարից ավելի թեստ է արվել, լրագրողներին խորհուրդ եմ տալիս հետաքրքրվել, հարցնել, թե դրանցից քանիսն է արվել անվճար. ես ենթադրում եմ, որ այդտեղ փողեր են ուտում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Ես համոզված եմ, որ ներկայացրել են, որ այդքան թեստի մեծ մասը ծախսել է իբր պետությունը, բայց իմ շրջապատում 90 տոկոսը անվճար չեն հանձնել թեստերը, հանձնել են վճարովի: Եթե այս հարցերը տաք եւ պատասխանները ստանաք, կտեսնեք, որ Արսեն Թորոսյանը հանցագործն է»,-ասաց նա:
Կարեն Քոչարյանի խոսքով, արդեն տեւական ժամանակ օրական թեստավորված անձանց մոտ 30 տոկոսը վարակակիր է. «Ենթադրում եմ, որ հանրապետության 30 տոկոսը արդեն հիվանդացել է կամ հիմա հիվանդ է, կամ լավացել է: Եթե այս պայմաններում եթե արտակարգ դրությունը չերկարաձգեն 30 տոկոսը կդառնա 60 տոկոս»:
Նա պատմեց, որ իր ընկերը Բելգիայում է ապրում եւ պատմում է, որ լոքդաունի ժամանակ ոստիկանները փողոցներում լիքն են եղել եւ մարդկանց թույլ չեն տվել, որ անգամ իրենց թաղամասի տարածքից դուրս գան: «Այդ ամենը շատ խիստ է եղել, իսկ մեզ մոտ ասվել է ասելու համար»:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել