Անլրջություն առանց սահմանների
Արամ Սարգսյանը վաղուց է հայտնի իր անլուրջ եւ արկածախնդիր պահվածքով: վաղուց նրա ասածները եւ հայտարարությունները չեն զարմացնում: Հանրությունն արդեն վաղուց բախվել է նրա անլրջությանը եւ արկածախնդրությանը, տափակ հայտարարություններին եւ կոչերին:
Չունենալով արժանապատվության զգացում, որը բնորոշոշ է բոլոր նորմալ մարդկանց, Արամ Սարգսյանն հիմա էլ առիթ գտել գործող, բոլոր բնագավառներում ձախողված իշխանություններին քծնելու եւ արջի ծառայություն մատուցելու համար:
Նա կոչ է անում դադարեցնել ընդդիմադիր պայքարը, այն համարելով դավաճանություն: Շատ չերկարացնենք, դավաճանությունը հենց Արամ Սարգսյանի անսահման քծնանքն ու շողոքորթությունն է: Դավաճանությունը նրա երկակի ստանդարտներն են:
իսկ ի՞նչ է եղել: Ինչո՞ւ էր կարելի, թույլատրելի զբաղվել ընդդիմադիր գործունեությունով, երբ դրանով զբաղվում էիր դու եւ Նիկոլ Փաշինյանը: Ի՛նչն է փոխվել: Մի՞թե նախկին սահմանային բախումներ եւ սադրանքներ չէին լինում: Լինում էին, շատ էին լինում:
Արամ Սարգսյանի անլրջությունը սահմաններ չի ճանաչում: Եւ մեր հանրության հիվանդության մասին է վկայում, որ այ այսպիսի, այսպես կոչված, գործիչները շարունակում են կարծիք հայտնել, դրանք փորձում են փաթաթել հանրությանը:
Արամ Սարգսյանը ցույց է տալիս, թե ինչպիսին չպետք է լինի նա, ով զբաղվում է քաղաքականությամբ, հասարակական գործունեությամբ: Քծնիր մինչեւ վերջ, Արամ Սարգսյան: Դրանից այն կողմ քո մոտ ոչինչ չի ստացվում, բայց հիշեիր, Նիկոլը քծնանքդ չի գնահատելու եւ առաջին իսկ հնարավորության դեպքում քո դեմ քրեական գործ է հարուցելու: Վստահ հղիր:
Հակոբ Ասատրյան
Top-News.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում