Ինչո՞վ է ավարտվելու Փաշինյանի «խաղաղասիրությունը»
Ինչո՞վ է ավարտվելու Փաշինյանի «խաղաղասիրությունը»
1. Ադրբեջանում Հայաստանի դեմ լայնամասշտաբ պատերազմի սկսման պահանջով արդեն զանգվածային կոչեր են հնչում և բողոքի գործողություններ իրականացվում: Պատերազմի կուսակցությունը Մամեդյարովի գլուխն է պահանջում և պատին դեմ տալիս Ալիևին։
2. Թուրքիան հանդես է գալիս Ադրբեջանի օգտին, ինչն անսպասելի չէ: Թուրքիայի ազգայնական–քեմալականները կոչ են անում Հայաստանի դեմ կռիվ սկսել։
3. Հայաստանում վարչապետը ազգային անվտանգության նոր հայեցակարգ է ընդունում, որտեղ փաստացի արձանագրում է, որ մեր երկիրը դաշնակից չունի։ Ռուսաստանի ու ՀԱՊԿ–ի ուղղությամբ կսմիթների ու մուննաթի պակաս չկա այդ փաստաթղթում։
4. Ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ չի դրված Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի կազմից դուրս միջազգայնորեն ճանաչելու խնդիր։ Այդ փաստաթղթում ընդհանրապես չի դիտարկվել Արցախը որպես հանրապետություն։
5.Արցախի Հանրապետության քաղաքացիները փաշինյանական ռազմավարության շրջանակներում հռչակվել են որպես «Արցախի բնակիչներ»։
6. Թշնամին երեկվանից հրետակոծում է Տավուշի մարզում գտնվող մեր հենակետը։ Հրետակոծությունների բուռն շրջանում ՀՀ վարչապետը «թիթեռ» է նկարում իր ՖԲ էջում՝ սեփական երեխային քարոզչական նպատակներով անխնա օգտագործելով։
7. Ադրբեջանական հրետակոծություններին զուգահեռ տեղեկատվական դաշտում հրետակոծում է մեզանում գործող թուրքական 5–րդ շարասյունը՝ հայ–ռուսական հարաբերությունների ու ՀԱՊԿ–ի դեմ սլաքներն ուղղելով։
8. Բոլորս քաղելու ենք «վերելակային» դիվանագիտության ու Փաշինյանների ընտանիքի կեղծ խաղաղասիրական քաղաքականության հետևանքները։
9. Պետության ղեկավարը քարոզչական արկեր է պայթեցնում սոցիալական ցանցերում, իսկ ժողովուրդն իրական արկերի հետ առնչվում է սահմանագծում։
10. Ներքին թշնամանքի ու ատելության գերդոզա ստացած հասարակությունը կարո՞ղ է դիլետանտ և պառակտիչ ղեկավարի առաջնորդությամբ դիմագրավել թշնամուն։ Հարցս հռետորական է։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել