Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Սա խոսում է իշխանությունների վախերի ու անհանգստությունների մասին․ Իվետա Տոնոյան

Ազգային ժողովը 21 կողմ, 60 դեմ ձայների հարաբերակցությամբ չընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած որոշման նախագիծը, որով առաջարկվում էր չեղյալ հայտարարել Կառավարության 2020 թվականի մարտի 16-ի որոշման հավելվածով սահմանված հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումերն ու արգելքները։

Համաձայն «ԱԺ Կանոնակարգ» սահմանադրական օրենքի՝ այս նախագիծն առանց քննարկվելու քվեարկության դրվեց։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու։ Նախագծի օգտին կողմ քվեարկեցին «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները։

Իշխող ուժի դիրքորոշումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության համար անսպասելի չէր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Մենք ընդամենը բարձրաձայնել ենք այն անհրաժեշտությունը, որն այլեւս հանրային պահանջ է եւ անհրաժեշտություն է։ Մասնավորապես՝ ապահովել մարդկանց ազատ կամարտահայտման իրավունքը, որը Սահմանդրությամբ ամրագրված դրույթներից է, բայց ունենք այն՝ ինչ ունենք։ Իշխանությունները մեկ անգամ եւս ապացուցեցին, որ բացարձակ անհաղորդ են հանրային ազդակներին, պահանջներին։ Մենք նաեւ շահագրգիռ կազմակերպությունների, անհատների հետ քննարկումներ ենք ունեցել մինչեւ այս օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը։ Համենայնդեպս, ես կարծում եմ, որ սա եւս մեկ անգամ խոսում է իշխանությունների վախերի ու անհանգստությունների մասին»,- ընդգծեց Իվետա Տոնոյանը։

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ իրենք մատնանշել էին, որ լիազոր մարմինը կարող է սահմանել այն չափորոշիչները, անվտանգության նորմերը, որոնք անհրաժեշտ է ապահովվել, որպեսզի հնարավորություն լինի հավաքներ եւ հանրային միջոցառումներ կազմակերպել։

«Այսինքն՝ որեւէ դեպքում մենք կասկածի տակ չենք դրել մեր ազգաբնակչության առողջության պահպանման իրավունքը եւ որեւէ դեպքում սա մեզ համար չէր կարող լինել երկրորդական։ Սակայն, ինչպես տեսաք առանց որեւէ քննարկման, պարզապես «Իմ քայլը» խմբակցությունը ասաց, որ դեմ է քվեարկելու։ Բացի նրանից, որ այս սահմանափակումը օրենսդրական հակասություն ունի Սահմանադրության մի շարք հոդվածների հետ, մենք նաեւ միջազգային ն փորձն ենք մատնանշել, որ նախադեպեր կան եւ հնարվոր է այս ռեժիմի չեղարկման պայմաններում ապահովել մարդկանց ազատ կամարտահայտման իրավունքի ապահովումը, եւ որեւէ դեպքում չսահմանափակել նրանց իրավունքները, բնականաբար, անվտանգության նորմերը պահպանելով։ Սակայն, ունեցանք այն՝ ինչ ունեցանք»,- նկատեց նա։

Նշենք, որ այս որոշման նախագիծը մշակվել է ««Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» եւ ՀՅԴ կուսակցությունների աշխատանքային խմբում։

Հիշեցնենք նաեւ, որ Իվետա Տոնոյանը կորոնավիրուսով էր վարակվել։ Պատգամավորն այսօր արդեն աշխատանքի էր ներկայացել։

«Ինքնազգացողությունս լավ է, ամեն ինչ կարգին է»,-հավելեց Իվետա Տոնոյանը։