Իշխանությունը Միքայել Մինասյանի դեմ պայքարում է որպես քաղաքական հակառակորդի՝ քրեաիրավական գործիքներով. Միհրան Պողոսյան (տեսանյութ)
Մեկ անձի վերաբերյալ չի կարող միաժամանակ խափանման միջոցի տարբեր միջնորդություններ քննվել, հենց այդ հիմքով առաջին ատյանի դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը մերժել է ՊԵԿ քննիչի՝ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Միքայել Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:
Նա նաև նշեց, որ այս գործն ի սկզբանե ապօրինի է, որովհետև մեղսագրվող հոդվածը չի կարող քննվել ՊԵԿ քննչական վարչությունում:
Հարցին, թե ինչ հիմքով է մերժվել կալանավորելու միջնորդությունը, Պողոսյանն ասաց. «Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` կալանքի միջնորդությունը մերժելուց հետո նոր ի հայտ եկած հանգամանքների հիման վրա է թույլատրվում անձին կրկին կալանավորել, այդ պարագայում նոր այդպիսի հանգամանքներ ի հայտ եկած չեն եղել»:
Հարցին, թե 2018-ին էր հարուցված քրեական գործը և գրեթե երկու տարի անց ոչինչ չէր արվել,հիմա մեկ ամսում 2 միջնորդություն է ներկայացվել միայն խափանման միջոցի մասով, սա ինչով է պայմանավորվում, պաշտպանն ասաց. «Եթե ուսումնասիրենք սոցիալական ցանցերը, վարչապետի ֆեյսբուքյան պատը, ապա կհասկանանք, որ 2018-ին հարուցված քրեական գործով մինչև վերջին ժամանակներս հրահանգ չի եղել , Միքայել Մինասյանի քաղաքական ակտիվության պատճառով հրահանգ է իջեցվել, որպեսզի ամեն գնով հասնեն Միքայել Մինասյանին կալանավորելուն:
Դրա համար մենք ի սկզբանե գիտենք, թե ինչն է այս քրեական գործով խնդիրը, որն է իշխանության՝ ի դեմս ՊԵԿ-ի ու Դատախազության, նպատակը, մենք տեսնում ենք նաև ապօրինությունները, որոնք կատարվում են այս քրեական գործի շրջանակում:
Քավ լիցի, մենք երբևէ իրավական օրինական պայքարի մեջ մտնելուց որևէ պետական մարմնի հետ չենք խուսափում ու չենք խուսափելու, բայց խնդիրն այն է, որ այստեղ քրեաիրավական հարցեր չեն լուծվում, ես պնդում եմ, որ իշխանությունը Միքայել Մինասյանի դեմ պայքարում է որպես քաղաքական հակառակորդի՝ քրեաիրավական գործիքներով»:
Միհրան Պողոսյանը նշեց, որ այստեղ է, որ խնդիր է առկա և այստեղ է, որ սա դադարում է քրեական գործ լինելուց, այլ սա լինում է ճնշումների և լռեցնելու միջոց:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում