Վերջին հինգ տարիների հետևողական աշխատանքի արդյունքում Արցախ-Ադրբեջան պետական սահմանը կահավորվել է ջերմադիտարկման համակարգերով
Օրեր առաջ՝ հունիսի 21-ին, ադրբեջանական CBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, որ հայկական կողմն առաջնագծում տեղադրել է տեսադիտարկման սարքավորումներ, ինչը թույլ չի տալիս ադրբեջանական կողմին խոցել հայ զինծառայողներին։ Այս՝ իսկապես ուշագրավ տեղեկությունը, ցավոք, ներքաղաքական վայրիվերումների թոհուբոհի մեջ հավուր պատշաճի չընկալվեց հանրության կողմից։
Իրականում, այո՛, վերջին հինգ տարիների հետևողական աշխատանքի արդյունքում Արցախ-Ադրբեջան պետական սահմանը կահավորվել է ջերմադիտարկման համակարգերով, ինչի արդյունքում հակառակորդի շարժն իր տարածքում վերահսկվում է մեր կողմից։ Փաստորեն, Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոստովանում է, որ իրենց հնարավորություններն էականորեն սահմանափակված են, և, որ առաջնագծում իրենք էապես կաշկանդված են իրենց գործողություններում։ Ասվածն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ հայկական կողմն ունի ակնհայտ առավելություն հակառակորդի հանդեպ, և վերահսկում է իրավիճակն Արցախ-Ադրբեջան պետական սահմանին։
Այստեղ սկզբունքորեն կարևոր եմ համարում ընդգծելը, որ այս ձեռքբերման համար պարտական ենք Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանին, ով կոորդինացնում էր այդ աշխատանքները սկսած 2015-ից։
Նշեմ, որ այդ աշխատանքները միայն մասամբ են իրականացվել պետական միջոցների հաշվին։ Եվ ահա Արշավիր Ղարամյանն օգտագործելով իր հեղինակությունը` այդ գործին ներգրավեց նաև մասնավոր միջոցներ։ Մեծ թվով նվիրյալներ բազմավաստակ գործչին վստահելով՝ մասնակցեցին պետական սահմանը ջերմադիտարկման համակարգերով կահավորելու գործընթացին՝ միջոցներ հատկացնելով։
Ի դեպ, Ղարամյանների ընտանիքը նույնպես անմասն չմնաց, ինչն էլ հենց լուրջ «խթանող օրինակ» դարձավ շատերի համար։ Հինգ տարի շարունակ Արշավիր Ղարամյանն իր թիմով հագեցրել է սահմանը ժամանակակից տեխնիկական միջոցներով, և այսօր այդ աշխատանքի «գնահատականը» տալիս է հակառակորդը։ Ուստի տեղին է շնորհակալություն հայտնել Արշավիր Ղարամյանին և իր թիմին այդ աշխատանքի համար։
Դավիթ Ջամալյան
Ռազմական փորձագետ

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո