Այո, եղել է ընտրակաշառք և դա ունեցել է իր դերակատարությունը. Իշխան Սաղաթելյան
Այո, եղել է ընտրակաշառք և այդ ընտրակաշառքը ունեցել է դերակատարություն, այս մասին մենք առաջին անգամը չէ, որ ասում ենք: Այս մասին այսօր` հունիսի 29-ին, ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, իր կարծիքով՝ ընտրաակաշառք բաժանե՞լ են, թե ոչ:
«Մենք այն ժամանակ էլ ենք կոչ արել քաղաքացիներին՝ չտրվել ընտրակաշառքին և ոչ միայն ընտրություններից առաջ, այլև դրանից հետո»,- ասել է Իշխան Սաղաթելյանը:
Հարցին, թե այդ դեպքում ինչպես են պատրաստվում համագործակցել այդ կուսակցություններից մեկի հետ, ՀՅԴ գործիչը պատասխանեց.
«Երբ ասում ենք ընտրակաշառք, դա մեկ կամ երկու դեպք չի եղել, շատերն են օգտագործել: Բայց, վերջին հաշվով, այդ ընտրությունների արդյունքները չեն վիճարկվել: Մեր համագործակցությունը եղել է օրակարգերի շուրջ և այդ համագործակցությունը որքան էլ ունեցել է բացթողումներ, նաև ունեցել է շատ արդյունավետ փուլեր, որոնք եղել են օգտակար մեր պետության ու ժողովրդի համար»,- ասել է Իշխան Սաղաթելյանը:
Կարո՞ղ էր ավելի լավ լինել, Սաղթելյանը համոզված է՝ իհարկե, այո․
«Կարո՞ղ էինք այն տարիներին լավ երկիր կառուցել, իհարկե, կարող էինք: Այս մասով մենք մեր պատասխանատվության բաժինն ունեինք, և այո, ափսոսում ենք այդ կորցրած տարիների համար»,- նշել է Իշխան Սաղաթելյանը:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է