Լոնդոնը դեմ է Ռուսաստանի դեմ իրականացվող պատժամիջոցների վերացմանը
Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ կտեղեկացնի ԵՄ նախարարներին այն մասին, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման դադարեցման վերաբերյալ դիրքորոշումը կոշտ է մնալու, այս մասին գրում է The Guardian –ը։
Փետրվարին 6-ին, Բրյուսելում, ԵՄ խորհրդի նիստի ժամանակ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը լրագրողներին հաղորդել է, որ պատժամիջոցները թուլացնելու որևէ պատճառ չկա, դրանց թվում են՝ ակտիվների սառեցումը և Կրեմլի հետ կապ ունեցող անձանց և կազմակերպություններին վիզաների տրամադրման արգելքը։
«Բոլորը շատ անհանգիստ են, որ վերջին բռնության գործողությունների պատճառները Ուկրաինայում այդպես էլ պարզ չեն. քիչ տեղեկություններ կան այն մասին, ով է հրահրել դրանք, բայց Մեծ Բրիտանիան շարունակում է պնդել, որ որևէ պատճառ չկա պատժամիջոցները թուլացնելու համար, և շարունակելու է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա»,– հայտարարել է Ջոնսոնը։
Պարբերականի կարծիքով, Ջոնսոնը նաև ուզում է հեռու մնալ ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից, ով մտադիր է մոտ ժամանակներս վերանայել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների դադարեցման հարցը։ Վաշինգտոնում, Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, Թրամփը՝ Մոսկվայի դեմ պատժամիջոցների երկարաձգման վերաբերյալ հարցին, պատասխանեց. «կտեսնենք, թե ինչ տեղի կունենա»։
Ավելի վաղ հաղորդել էին, որ Ջոնսոնը արտակարգ հակասական է անվանել ներգաղթյալների վերաբերյալ Թրամփի հրամանագիրը։
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը