Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

«Ժառանգությունն» առաջարկում է սահմանել անշարժ գույքի հարկման բազայի նվազագույն շեմ՝ 12 մլն դրամի չափով

«ՀՀ հարկային օրենսգրքում» անշարժ գույքի հարկի շեմի և դրույքաչափերի փոփոխություն նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը Հայաստանում փաստացի հանգեցնելու է հարկային բեռի ավելացման։

Այս առնչությամբ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն տարախել, որտեղ նշվում է.

«Ժառանգություն» կուսակցությունն արձանագրում է, որ այս փոխությունները, ըստ էության, անշարժ գույքի պրոգրեսիվ հարկման սկզբունքի ներդրման փորձ են, և դրանով կառավարությունը հակասում է իր կողմից ավելի վաղ նախաձեռնած հարկման համահարթեցման սկզբունքին, որը կիրառվեց եկամտահարկի հանդեպ։ «Ժառանգությունը», լինելով պրոգրեսիվ հարկման սկզբունքի կողմնակից քաղաքական ուժ, ունի անհամաձայնություններ օրենքի նախագծի որոշ դրույթների վերաբերյալ:

Ա. Օրենքի այս փոփոխություններով նախատեսվում է վերացնել գույքահարկի չհարկվող շեմը. գործող օրենքով մինչև 3 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող անշարժ գույքը չի հարկվում։ Այսպիսով խախտվում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված այն դրույթը, որ Հայաստանը սոցիալական պետություն է: Ցածր արժեք ունեցող գույքի սեփականատերերը ավելի ծանր սոցիալական պայմաններում ապրող ՀՀ քաղաքացիներն են, և նրանց լրացուցիչ հարկային պարտավորություններով ծանրաբեռնելը ճիշտ չէ՝ հատկապես եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ ծրագրված է նաև անշարժ գույքի կադաստրային արժեքների մոտարկումը շուկայական արժեքին, ինչի պատճառով փաստացի անշարժ գույքի արժեքը մի քանի անգամ կբարձրանա՝ համապատասխանաբար ավելացնելով հարկման հիմքերը։ Ավելին, գույքահարկի չհարկվող շեմի վերացումը բացասաբար կազդի նաև երկրի տնտեսության վրա՝ առաջացնելով բացասական մուլտիպլիկատորի ազդեցություն, վնասելով շինարարությանը և հարակից ոլորտներին։

Բ. Նախագծում խտրական տարբերակում է առաջարկվում առանձնատների և բնակարանների գույքահարկի սահմանման առումով: Նույն արժեքն ունեցող առանձնատների սեփականատերերը պետք է ավելի մեծ գումարի հարկ վճարեն, քան բնակարանների սեփականատերերը, ինչը հակասում է ՀՀ Հարկային օրենսգրքով ամրագրված հարկային համակարգում խտրականության բացակայության սկզբունքին, այն չունի տնտեսագիտական, բարոյական կամ որևէ այլ կարգի հիմնավորում։

Գ. Այս օրենքի նախագիծը, ինչպես նաև նրա հետ փոխկապակցված «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որևէ կերպ չեն նպաստում տարածքների համաչափ զարգացման խնդրի լուծմանը: Մեր համոզմամբ, այն ավելի կխորացնի Երևան քաղաքի և մնացած բնակավայրերի զարգացման միջև առկա խոր տարբերությունը։

Ելնելով վերոնշյալ դիտարկումներից, «Ժառանգություն» կուսակցությունը ՀՀ ԱԺ-ին և կառավարությանն առաջարկում է.

ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանել անշարժ գույքի հարկման բազայի նվազագույն շեմ՝ 12 մլն. ՀՀ դրամի չափով։

Միատեսակ, ոչ խտրական մոտեցում ցուցաբերել հարկման ենթակա օբյեկտների տարբեր տեսակների վերաբերմամբ:

Հայաստանի ռազմավարական շահերի և պետական անվտանգության խնդիրներից ելնելով՝ բոլոր օրենսդրական նախաձեռնությունները քննարկելիս հաշվի առնել տարածքների համաչափ զարգացման ապահովման անհրաժեշտությունը: