ՀՀԿ երիտթեւը բողոքի ակցիա է անցկացնում ԵՄ գրասենյակի դիմաց. Նրանք նամակ հանձնեցին
ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց: Նրանք նամակ հանձնեցին ԵՄ ներկայացուցչությանը:
ՀՀԿ երիտթեւի ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողներին հայտնեց, որ իրենք այսօր նամակներ կհանձնեն նաեւ ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների դեսպանատներին, ՄԱԿ-ի գրասենյակին, ինչպես նաեւ ԵԽ գրասենյակին. «Նամակի բովանդակությունը հետեւյալն է. ներկայացնում է նկարագրություն իրավական տեսանկյունից այն ամենաթողության, որ տեղի է ունենում Հայաստանում ՍԴ-ի հետ եւ առհասարակ ժողովրդավարական գործընթացների տրամաբանությամբ: Սկսել ենք ԵՄ գրասենյակից, որովհետեւ տիկին դեսպանն իր կողմնակալ խոսքով, իսկ հաճախ կողմնակալ լռությամբ տպավորություն է ստեղծում, որ եվրոպական կառույցները կողմ են կամ լուռ են այս գործընթացների նկատմամբ, այնինչ թե Վենետիկի հանձնաժողովը, թե Եվրոպայի խորհուրդը, թե Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, բոլորը արդեն արտահայտել են իրենց կարծիքը այս ամենաթողության նկատմամբ»,-ասաց նա:
Մամիջանյանը հայտարարեց, որ արտակարգ դրությունը պահպանվում է միայն մեկ նպատակով, որ նման ակցիաներ հնարավոր չլինի իրականացնել: Իսկ այսօր իրենք ակցիայի մասնակիցները դիմակներով են, հնարավորինս պահպանում են սոցիալական հեռավորություն. «Այսքան մարդու հնարավոր չէ ամեն օր բերման ենթարկել: Մենք այս ակցիաները, ընդ որում, որոշել ենք սեղմ կազմով լինել, անում ենք, որ իշխանություննոերը հասկանան, որ իրենք ամեն ինչ անել չեն կարող: Վաղ թե ուշ, թե ներքաղաքական, թե միջազգային հարթակներում մեր իշխանությունների քիթը պետք է հատակին կպնի եւ իրենք հասկանան, որ իրենք ամեն ինչ չեն կարող անել: Չեն կարող ասել, որ լրագրողներն են մեղավոր կորոնավիրուսի դեմ պայքարը ծախողելու համար, չի կարող պարոն Փաշինյանն ինչ-որ պահի որոշել, որ ինքը կաթողիկոս է դառնում: Էդպես չի լինելու»,-ասաց Մամիջանյանը:
Անդրադառնալով Հայաստանում ԵՄ դեսպանին, նա ընդգծեց. «Երբ դու տեսնում ես, որ ինչ-որ վատ բան է արվում ու ոչինչ չես անում, դու նույնքան հանցակից ես: Մեր պայքարի ձեւն էլ դեռ սա է»:
Ինչ վերաբերում է նամակի բովանդակությանը, Մամիջանյանն ասաց, որ ներկայացրել ենք իրավական եւ քաղաքական տեսանկյուններից Հայաստանում տեղի ունեցող գործընթացների հակաժողովրդավարական եւ հակասահմանադրական բովանդակությունը:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին