Արցախի նախագահի մամուլի խոսնակը Բաբաջանյան Արմանից պահանջել է ներողություն խնդրել
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պաշտոնապես հերքում եմ այսօր «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության հետ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ տեղի ունեցած հանդիպումից հետո նշված կազմակերպության ֆեյսբուքյան էջում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե իբր ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Արցախի նախագահին առաջարկել է արցախյան հիմնախնդիրը քննարկել Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ թե՞ խաղաղություն» գաղափարախոսության շրջանակներում:
Պահանջում եմ պատասխանատուներից չխեղաթյուրել հանդիպման ընթացքում ծավալված քննարկման բովանդակությունը և սուտ հրապարակման համար հրապարակավ ներողություն խնդրել:
Առանց բացելու մասնավոր զրույցի փակագծերը՝ միայն նշեմ, որ Հանրապետության նախագահը նշված գաղափարախոսությանը լրիվ հակառակ շեշտադրումներ է կատարել»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը