Ալիևը խորապես սխալվում է Հայաստանի ապագայի իր «կանխատեսումներում»
Երեկ շատերն արձագանքեցին Ալիեւի ելույթին, որտեղ նա ռազմատենչ հայտարարություններ է արել Հայաստանի եւ ՀՀ իշխանությունների հասցեին։ Hraparak.am-ը հետաքրքրվել է, թե դրա հետ կապված ինչ է մտածում «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նա ասաց․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունները վկայում են հարեւան երկրում ստեղծված բարդ իրավիճակի մասին։ Նավթի համաշխարհային գների փլուզումն էական ռիսկեր է պարունակում այդ երկրի ընդհանուր կայունության եւ իշխող ռեժիմի համար։
Ահագնացող խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու համար Ադրբեջանի նախագահը փորձում է խեղաթյուրել թե՛ իր ժողովրդի, թե՛ հայ ժողովրդի, թե՛ տարածաշրջանի ողջ պատմությունը։
Ալիեւի գնահատականները մեր անկախ պետության նախորդած տասնամյակներին ցավալիորեն համընկնում են Հայաստանի գործող իշխանությունների գնահատականների հետ, եւ մեզ համար հենց այդտեղ է վտանգը։ Իսկ Ալիեւի հերթական հոխորտանքների ինտենսիվությունը միշտ էլ կապվում է նավթի գների հետ։
Ինչ վերաբերում է Հայաստանի նորագույն պատմությանը, ապա այն, բոլոր բացթողումներով եւ սխալներով հանդերձ, պետականության կայացման եւ հաղթանակի պատմություն է։ Եվ Ալիեւի ու Փաշինյանի՝ ժամանակ առ ժամանակ համընկնող դիրքորոշումը չի կարող փոխել պատմական ճշմարտությունը։
Ալիեւը խորապես սխալվում է Հայաստանի ապագայի իր «կանխատեսումներում»․ Հայաստանն առաջիկայում կարողանալու է հաղթահարել բոլոր ներքին դժվարությունները, Հայաստանի այսօրվա իշխանությունների ոչ խելամիտ կառավարման պատճառով ծագած խնդիրները հաջողությամբ չեզոքացվելու են, եւ մեր երկիրը գնալու է զարգացման, պետականության ուժեղացման եւ համերաշխության ճանապարհով։
Ցանկացած ոք, ով մեր երկրի հասցեին հնչեցնում է սպառնալիք, պետք է հստակ գիտակցի, որ ներքին, քաղաքական հակասությունները արտաքին վտանգի առաջ վերանում են, եւ հայ ժողովուրդը՝ իր բոլոր ռեսուրսներով, դառնում է մեկ բռունցք՝ պատրաստ նոր հաղթանակների»։
«Հրավիրում եմ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը․ Ալիեւի անհարգալից հայտարարությունները՝ Հայաստանի եւ նրա իշխանությունների հասցեին, միտում ունեն խաթարել խաղաղ բանակցությունների ընթացքը»։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում