Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Յակիշիմե խեցեգործության պատմությունն ու զարգացումը. ցուցադրություն Հայաստանում Հանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր Առաջին անգամ Գլենդեյլի ոստիկանությունը կգլխավորի ծագումով հայ Ռոբերտ Ուիլյամը COP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին կարծիքներ հնչել են Սանկտ Պետերբուրգում Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը Հյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն այլևս գոյություն չունի Վաղարշապատում անցկացվում է «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնը Բենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանում Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը

Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիսՅակիշիմե խեցեգործության պատմությունն ու զարգացումը. ցուցադրություն ՀայաստանումՑուկերբերգը ցանկանում է սեփական բուքմեյքերական հարթակ ստեղծել․ NYTԴուեյն Ջոնսոնը բողոքել է անտանելի շոգից՝ «Մոանա» ֆիլմի նկարահանման հրապարակում իր 40 ֆունտանոց Մաուիի կոստյումի պատճառովՀանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ումՔննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերViking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկումԱռաջին անգամ Գլենդեյլի ոստիկանությունը կգլխավորի ծագումով հայ Ռոբերտ ՈւիլյամըCOP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետՀայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին կարծիքներ հնչել են Սանկտ ՊետերբուրգումՊարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել էԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունըՀյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն այլևս գոյություն չունի«Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել էՎաղարշապատում անցկացվում է «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնըԲենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանումԲիլ Գեյթսը բացահայտել է երկու ռուս կանանց ինքնությունը, որոնց Ջեֆրի Էպշտեյնն օգտագործել է՝ իրեն շանտաժի ենթարկելու համար  Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարըԻսրայելում հայտարարել են, որ Գազայի խաղաղության խորհուրդը կհավաքվի հաջորդ շաբաթ Կիպրոսում. The Times of IsraelԸնտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանությունԼուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմումԱրարատ-Արմենիա - Ռիգա հանդիպման վայրը փոխվել էԿամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցելՎիլնյուսում ներկայացվել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի փորձըՄասկն այլեւս տրիլիոնատեր չէ, նա «կորցրել» է 118 մլրդ դոլար. BloombergՎերականգնվում է Այգեշատի 7-րդ դարի Թարգմանչաց վանքըՍեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի միջնորդությունը ՍԴ-ի կողմից քննության առարկա չի դարձել
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի սերտ կապի մասին
«Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքի նոր ձայնագրությունՀԱՊԿ-ում հայտնել են, որ մանրակրկտորեն կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցըWikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակիցՖրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստանի ընտրությունները, ԵՄ համագործակցությունը և տարածաշրջանային խաղաղության օրակարգըՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլարԳեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբարԳինեսի ռեկորդների գիրքն անդրադարձել է Լիոնել Մեսսիի պատմական նվաճումներինԻնտերնետային տարանցման նոր համաձայնագիր․ արդյո՞ք վտանգված են օգտատերերի տվյալներըԿարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀնդկաստանի վարչապետը զանգահարել է Փաշինյանին և շնորհավորել ընտրություններում հաղթանակի առիթովՈ՞րն է վերջին օրերին գրանցված խոշոր տրամաչափի կարկուտի պատճառը. մանրամասնում է Գագիկ ՍուրենյանըՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվելԱյս տարի ոռոգման նպատակով Սևանից ավելի քիչ ջուր բաց կթողնվիՄանրամասներ 6(10)կՎ լարմամբ սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միանալու ազատականացման վերաբերյալԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը խաղաղության, միջմշակութային երկխոսության խթանման գործումԵրևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացումՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-ից 24-ըՀամատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվենԱմիրյան փողոցը Պապ թագավորի անունը կկրի. ո՞վ էր Արսեն Ամիրյանը

Փաշինյանի դեպքում, մենք անընդհատ գործ ունենք հուզական պրիապիզմի դրսեւորումների հետ․ ՍԴ նախագահի խորհրդական

Այդ անձի պոռթկումները դատական իշխանության առնչությամբ որեւէ կապ չունեն իրավագիտության հետ, վախենամ, որ նույնիսկ քաղաքականության հետ որեւէ աղերս չունեն, մենք անընդհատ գործ ունենք հուզական պրիապիզմի (սեռական գրգռվածության հետ առնչություն չունեցող երկարատեւ հիվանդագին էրեկցիա) դրսեւորումների հետ։ Այս մասին 168․am-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային PRESSING հաղորդաշարի ընթացքում, պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթների մասին հարցին՝ հայտարարել է ՍԴ նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանը։

«Երբ անզուսպ բառամթերքով, պաշտոնատար անձին, մարդուն, անհատին ոչ վայել բառամթերքով պիտակավորվում են անձինք, որոնք, ըստ էության, հնարավոր չէ, որ բացարձակ մեծամասնության մեջ կամ ամբողջովին կապ ունենան կոռուպցիայի հետ, եթե չկա դատավճիռ, ինչպես կարելի է այդպիսի որակումներ տալ։ Այդ, այսպես կոչված, հեղափոխությունից հետո մեկ դատավճիռ է եղել մեկ դատավորի վերաբերյալ։ Որեւէ այլ փաստ չկա։ Ամենահզոր փաստը գրիչն էր, Հրայր Թովմասյանի գրիչը։ Երկրորդը՝ եթե կոռուպցիոն ներազդեցության մասին է խոսքը, լիազորությունների չարաշահումը բազմակի դրվագներով ամենակեղտոտ կոռուպցիայի դրսեւորումն է, վարչական կոռուպցիայի դրսեւորումը։ Մենք տեսնում ենք այս իշխանության կողմից հենց այդպիսի դրսեւորումներ, համատարած, համապարփակ, համակարգված, մեկ կենտրոնից կառավարվող դրսեւորումներ։ Ամենափայլուն օրինակը ՍԴ «շուրջ» տեղի ունեցողն էր, բոլոր հնարավոր իրավական, ոչ իրավական, անբարոյական մեթոդներով, տեղեկատվական ահաբեկման միջոցով փորձում էին եւ արտոնյալ թոշակի միջոցով փորձում էին զավթել ՍԴ-ն։ Մեկ փակագիծ բացեմ․ ՍԴ ռազմավարությունն էր՝ ոչ մի դեպքում չընկրկել, եւ ամենակարեւորը, հարկադրել, որպեսզի այս իշխանությունները միայն հակաիրավական, հակասահմանադրական ու պետական հեղաշրջման միջոցով հասնեն իրենց նպատակին»։

Գրիգոր Մուրադյանն ասել է, որ մինչեւ այժմ ձեռնպահ է մնացել ՀՀ նախագահի գործունեության մասին խոսելուց, սակայն կա անդառնալիության սահման, որից այն կողմ այդ ինստիտուտն ապալեգիտիմացվում է, այնպես ինչպես կառավարությունը, ԱԺ-ն, իրավապահ համակարգը, շուտով նաեւ ՍԴ-ն։

«Այդ կարեւորագույն ինստիտուտը, թեեւ քաղաքական ներազդեցության լուրջ լծակներով չօժտված, ցավոք, չկայացավ։ Նա, ՍԴ չդիմելով, կարող է ասել, որ պարտականություն չունեմ, որը ԱԺ-ն ուներ, բայց շրջանցեց, բայց երբ մենք լսում ենք, որ Արարատ Միրզոյանը մատնում է նրան, օգտագործում օրենքի բացը, տեսնում ենք, որ նա չի օգտվում իր իրավունքից։ Այդ հայտնի ստորագրությամբ նա միանում է արդեն հայտնի հանցավոր արարքին», ասել է ՍԴ նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանը։