Ի՞նչ լիներ, եթե ամեն օր Չինաստանում վարակվեր կես միլիոն, իսկ Իտալիայում 20 հազար մարդ
Ըստ պաշտոնական հաղորդագրության այսօր Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 759 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ հունիսի 26-ին հաստատվել է կորոնավիրուսի 23247 դեպք: Ընդհանուր առմամբ, 410 պացիենտ մահացել է (ավելացել է 13-ով):
Սա նույնն է, եթե Չինաստանում մեկ օրում հայտնաբերվեր կես միլիոն նոր դեպք, իսկ Իտալիայում՝ 22 հազար: Ի՞նչ կլիներ Չինաստանում եւ Իտալիայում, եթե նման թվեր արձանագրվեինք: Ի՞նչ կլիներ Գերմանիայում, եթե այնտեղ մեկ օրում վարակվեր 30 հազար մարդ:
Ի՞նչ կլիներ Չինաստանում, եթե այնտեղ համավարակի ընթացքում վարակված լիներ ոչ թե 85 հազար, այլ 16 միլիոն մարդ կամ Իտալիայում՝ 700 հազար: Իսկապես, ի՞նչ կկատարվեր Գերմանիայում, եթե այնտեղ համավարակի ընթացքում վարակվեր 920 հազար մարդ:
Ինչ կլիներ Ռուսաստանում, եթե մեկ օրում ոչ թե հայտնաբերվեր 7 հազար, այլ 50 հազար վարակակիր, իսկ համավարակի ամբողջ ընթացքում վարակված լիներ ոչ թե 621 հազար, այլ 1 միլիոն 600 հազար մարդ:
Պարզ է, որ կառավարություններ ամբողջ կազմով հրաժարական կտային, իհարկե, նախապես ծնկաչոք ներողություն խնդրելով ժողովրդից: Պարզ է, որ առողջապահության նախարարը, ոչ թե ընդդիմության վրա «կայֆեր կբռներ» ֆեյսբուքյան գրառումներով, այլ արդեն հարցաքննվելիս կլիներ:
Պարզապես համեմատության համար եւս մի քանի վիճակագրական թվեր. Իտալիայում համավարակի սկզբից մինչ օրս վարակվել է 240 հազար մարդ: Սա նույնն է, եթե Հայաստանում այսօրվա դրությամբ վարակված լիներ, ոչ թե 23 հազար, այլ 8 հազար մարդ: Իսկ Իտալիան համարվում էր համավարակի կենտրոններից մեկը:
Իսպանիայում վարակվել է 247 հազար մարդ: Իսպանիայում 22 անգամ ավելի շատ մարդ է ապրում, քան Հայաստանում:
Մեղմ ասած, Հայաստանում ծանր իրավիճակ է, բայց վարչախումբը որոշել է այս ամենը ծառայացնել նեղ անձնական խնդիրներ լուծելու համար եւ սահմանադրություն է փոխում, ՍԴ նախագահ փոխում, ընդդիմադիր առաջնորդի զրկում անձեռնմխելիությունից, նոր քրեական գործեր հարուցում:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...