Արդարադատության նախարարի պնդումը, թե ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցվում են, սխալ է
Արդարադատության նախարարի այն մոտեցումը, թե ԱԺ փոփոխություններով պայմանավորված՝ վաղը դադարեցվելու են ՍԴ երեք դատավորի լիազորությունները և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կդառնա դատավոր, հիմնված է հին Սահմանադրության վրա, վաղն այդ ակտն ուժի մեջ չի մտնում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։
Պարոն Կոստանյան, ՍԴ-ի դատավորներն ասում են, որ ըստ էության՝ սահմանադրական փոփոխությունը ինքնին բավարար չէ իրենց լիազորությունները դադարած համարելու համար, հետևաբար իրենք իրենց լիազորությունները չեն դադարում: Իսկ Ռուստամ Բադասյանը ասում է, թե սահմանադրական նորմերը գործում են անմիջականորեն, հետևաբար, թեկուզ օրենքը փոխված չէ, այդ սահմանադրական նորմերը միանգամից գործում են, բայց այդ օրենքը նրանք շատ արագ փոխելու են: Հիմա, ինչ է սահմանում նոր սահմանադրությունը։
Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավական ուժ, բայց դրա նորմերը չեն գործում անմիջականորեն, որովհետև 2005 թվականի Սահմանադրությամբ՝ հստակ սահմանված էր, որ Սահմանադրության նորմերը գործում են անմիջականորեն, 2015 թվականի Սահմանադրությամբ՝ այդ կետը դուրս է եկել, այսինքն՝ այդ կետն այլևս չի գործում, այլ բացառապես սահմանադրական նորմերի անմիջականորեն գործելու փաստը վերաբերվում է միայն և բացառապես մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին ու ազատություններին, այսինքն սահմանադրական նորմերը անմիջականորեն գործում են միայն Սահմանադրության 2-րդ գլխի նկատմամբ:
Սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ ՍԴ-ի կազմավորման և գործունեությանը կարգը սահմանվում են Սահմանադրությամբ և ՍԴ-ի մասին օրենքով: Չի գրվում, որ ՍԴ-ի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է միայն Սահմանադրությամբ, որն էլ ամենակարևոր հանգամանքն է:
Արդարադատության նախարարն ասում է՝ այդ օրենքն արագ կփոխենք, այսինքն տեղեկացված են այդ նորմի մասին, այստեղ այլ կարգավորում չկա՞, որ փոփոխություններն ուժի մեջ մտնեն։
Այն, որ Արդարադատության նախարարն ըստ էության՝ ընդունում է այդ փաստը և իր հայտարարության մեջ նշում է, որ այդ օրենքները շատ կարճ ժամանակահատվածում պետք է համապատասխանեցնել Սահմանադրությանը, նշանակում է, որ Արդարադատության նախարարը փաստացի ընդունում է՝ այո, ՍԴ-ի կազմավորմանը վերաբերվող օրենքները պետք է անմիջապես համաձայնեցվեին Սահմանադրությանը, հետևաբար միայն այդ համապատասխանեցումից հետո է հնարավոր ՍԴ-ի դատավորների լիազորությունները դադարեցնել:
Ապա այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված Բադասյանի այն հայտարարությունը, թե վաղն անմիջապես օրենքները պետք է համաձայնեցվեն Սահմանադրությանը:
Սա պայմանավորված է բացառապես նրանով, որ Բադասյանը գտնում էր՝ սահմանադրական փոփոխությունները գործում են անմիջականորեն և հետևաբար, այդ հայտարարությունն ի սկզբանե չունի իրավական, սահմանադրական հիմք և Արդարադատության նախարարի մոտեցումը հիմնված է հին Սահմանադրության վրա:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում