Հայտնի է, թե որ ուժերն են տեղ զբաղեցնելու հաջորդ խորհրդարանում
Հաշվի առնելով ներքաղաքական իրադարձությունները եւ առկա իրողությունները, հատկապես Ազգային ժողովում օրերս տեղ գտած հակասահմանադրական քվեարկությունները եւ այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթի բովանդակությունը, վստահաբար կարելի է ասել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները սարերի հետեւում չեն:
Փորձենք կանխատեսել, թե որ ուժերը տեղ կզբաղեցնեն խորհրդարանում: Միանշանակ է, որ հաջորդ ԱԺ-ում տեղ են ունենալու միայն ու միայն այնպիսի քաղաքական ուժեր, որոնք իրենց հստակ տարանջատել են Նիկոլ Փաշինյանից եւ նրա քաղաքական անդեմ թիմից, որոնք այս երկու տարիների ընթացքում արտահայտել են հստակ դիրքորոշում եւ դատապարտել Փաշինյանի կառավարության գործողությունները, պահանջել նրա հրաժարականը:
Իսկ այն քաղաքական ուժերը, որոնք փորձում են հարմարվել Նիկոլ Փաշինյանի խաղի կանոններին եւ անգամ հրաժարվել ճիշտ պահին դիմել Սահմանադրական դատարան, միանշանակ է, որ հաջորդ ԱԺ-ում այլեւս տեղ չեն կարող ունենալ:
Անկասկած, մոտ ապագայի իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ այն ուժերն են լինելու, որոնք չեն խաբելու ժողովրդին, անդադար չեն հիշատակելու ժողովրդին, դատարկ խոստումներ չեն տալու: Իսկ նրանք, որոնք մինչ օրս էլ գործ անելու փոխարեն ժողովրդին խաբում եւ ասում են, թե իրենց վերադարձրել են իշխանությունը, ոչ թե խորհրդարանում, այլ քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու: Նույնն է լինելու նաեւ նրանց հետ, ովքեր տեղավորվում են Նիկոլ Փաշինյանի սահմանած խաղի կանոնների մեջ:
Առավել եւս խորհրդարանում եւ քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու մեծամիտ այն գործիչները, որոնք իրենց թույլ են տալիս հայտարարել, թե ժողովրդին ավելի լավ են ճանաչում եւ նույն այդ ժողովրդի հետ վարվում են, մեղմ ասած, շատ վատ:
Եւ եթե ոմանք կարծում են, թե արտակարգ դրությունը երկարաձգելով երկարաձգում են իրենց իշխանությունը, ապա սխալվում են:
Հակոբ Ասատրյան
Top-News.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում