«Լուսավոր Հայաստանը», միևնույն է, չի միանում ԲՀԿ նախաձեռնությանը. ո՞րն է այս անգամ պատճառաբանությունը
Իմ լավ բարեկամ փաստաբանները նշեցին, որ հետ են վերցնում դիմումը, բայց չպատասխանեցին հարցին, թե ի՞նչ կապ ունի իրենց հետ վերցնելը ՍԴ-ում քննության հետ. այդ գործը քննվելու է, որովհետեւ առաջին ատյանի դատարանն էլ է դիմել Սահմանադրական դատարան: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրասդառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայտարարությանը, որ հետ են վերցնում ՍԴ-ից Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումը:
«ՍԴ պաշտպանական կողմի եւ դատարանի դիմումների հիման վրա է քննության օր նշանակել: Այո, միավորել է այդ դիմումները: Հիշում եք, որ մեր հայտարարությունը պայմանավորված էր նրանով, որ այդ գործը քանի որ քննվելու է ՍԴ-ում եւ քննվելու է հուլիսի 7-ին, որպեսզի այդ գործընթացի վրա որեւէ քաղաքական ազդեցություն չլինի հակասահմանադրականության հետ կապված, որեւէ քաղաքական ուժ, լ;ինեն այսօրվա իշխանությունները, թե նախկին իշխանության ներկայացուցիչները, կամ նրան հետեւորդները, այդ գործընթացի վրա որեւէ քաղաքական բաղադրիչով ազդեցություն չունենան, չստվերեն իրավական գործընթացը քաղաքական բաղադրիչով, մենք ասացինք, որ իրավական գործընթացը սկսելու ենք, երբ այս գործով քննությունը կայանա»,-ասաց Տարոն Սիմոնյանը:
Նա հավելեց, որ Ռոքարյանի պաստաբանների հայտարարությունը, որ իրենք դիմումը հետ են վերցնում, նորմալ է, թող վերցնեն, բայց գործը քննվելու է: «Եթե ՍԴ-ն ասի, որ չի քննվելու այս գործը, մեր ասած պայմանն ուժի մեջ է: Ոչ ոք այս պայմանից հետ չի կանգնում: Մենք գտնում ենք, որ հակասահմանադրական գործընթացների սահմանադրականության վիճարկումը մաքուր իրավական գործընթաց է, եւ որեւէ քաղաքական գործիչ չպետք է դա շահարկի սեփական քաղաքական նպատակներով: Այն, որ պաշտպանները հետ են վերցրել դիմումը, դա դեռ չի նշանակում, որ գործը չի քննվելու հուլիսի 7-ին»:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում