Փող՝ անողնաշարության դիմաց
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կեսգիշերային ստորագրությունից կարճ ժամանակ անց ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ավելացնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակին հատկացվող գումարները: Պատահական համընկնո՞ւմ, կարծում ենք՝ ոչ:
Ընդ որում, որոշումն ընդունվեց առանց զեկուցման ու քննարկման` միաձայն: Եւ հիմա ՀՀ նախագահի «գործունեության եւ ներկայացուցչականության ապահովում» հոդվածով նախատեսված 52 մլն դրամ գումարը կառավարության որոշմամբ կավելանա 49 մլն դրամով կամ 102 հազար դոլարով:
Ավելին, փող՝ անողնաշարության դիմաց ծրագրի շրջանակներում այդ գումարը փոխանցվում է բանկային վճարային քարտին՝ անկանխիկ տարբերակով:
Ի՞նչ է պետք նախագահին երջանիկ լինելու եւ անարժանապատվությունը հաճույքով ընդունելու համար՝ փող, մոտ 102 հազար լրացուցիչ գումար պաղպաղակ գնելու, բնապահպանների հետ պարելու եւ այլ նմանատիպ ուրախությունների համար:
Ենթադրվում է 102 հազար դոլարը մեկ գործարքի գինն է, մոտավորապես ժամը հարյուր դոլար տրամաբանության մեջ:
Իսկ թե ինչու որոշվեց գումարը ոչ միայն ավելացնել, այլ նաեւ փոխանցել բանկային վճարային քարտին, կառավարությունը հիմնավորեց պետական համակարգում անկանխիկ շրջանառվող միջոցներն ավելացնելու անհրաժեշտությամբ:
Վարդան Մխիթարյան
Top-News.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում