Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Լավ է, որ հերթական անգամ հայտնվել ենք գրոհի կիզակետում․ դա ապացուցում է, որ մենք ճիշտ ենք վարվել. Գևորգ Գորգիսյան

Անկեղծ ասած՝ ուրախ եմ, որ հերթական անգամ հայտնվել ենք գրոհի այսպիսի կիզակետում․ դա ապացուցում է, որ մենք ճիշտ ենք վարվել ու մեր քայլերը ձեռնտու չեն ո՛չ ներկաներին եւ ո՛չ էլ նախկիններին, այլ միտված են իրավական պետություն ունենալու մեր նպատակին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

Հայտարարության մեջ ասվում է.

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր ստեղծման օրվանից խոսում է քաղաքական դաշտում արժեքներով ու սկզբունքներով առաջնորդվելու մասին՝ երկրորդ պլան մղելով անձերը։

Մենք միշտ եղել ենք ու կլինենք Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության, օրենքի եւ իրավունքի գերակայության առաջամարտիկները։

Վերջին օրերին, այո՛, քաղաքական մեծամասնությունը կոպտորեն խախտել է ՀՀ Սահմանդրությունը ու չի բացառվում, որ իշխանափոխությունից հետո, այս գործըթացներին կտրվեն իրավական գնահատականներ։ «Լուսավոր Հայաստանը», արձանագրելով այս փաստը, ձեռնարկելու է բոլոր միջոցները հակասահմանադրական գործընթացները սահմանադրական դատարանում վիճարկելու համար՝ զերծ պահելով իրավական գործընթացները քաղաքական ազդեցություններից։

Ցավոք, շատ են քաղաքական ուժերը, որ փորձում են խարխլել իրավական պետության հիմքերը՝ ի նպաստ իրենց քաղաքական, կլանային կամ անձնական շահերի։ Լուսավոր Հայաստանը հերթական անգամ հայտնվել է այդպիսի ուժերի հարձակման թիրախում։

Ես վստահ եմ, սա էլ կհաղթահարենք, որովհետեւ մեր դավանած գաղափարները երկարաժամկետ են ու միտված Հայաստանի հարատեւմանը, իսկ իրենց դավանած արժեքները՝ առօրեական ու անցողիկ։

Անկեղծ ասած՝ ուրախ եմ, որ հերթական անգամ հայտնվել ենք գրոհի այսպիսի կիզակետում․ դա ապացուցում է, որ մենք ճիշտ ենք վարվել ու մեր քայլերը ձեռնտու չեն ո՛չ ներկաներին եւ ո՛չ էլ նախկիններին, այլ միտված են իրավական պետություն ունենալու մեր նպատակին։

Կուսակցության ստեղծման օրվանից մենք ունենք մեր ուղին՝ հիմնված մեր նախանշած արժեքների վրա։ Դա կարող է ոմանց դուր գալ, ոմանց դուր չգալ, բայց քանի դեռ կան ՀՀ քաղաքացիներ, ովքեր սատարում են ժողովրդավար պետություն ու հզոր պետականություն կառուցելու մեր մոտեցումներին, մենք լինելու ենք քաղաքակնության մեջ ու թքած ենք ունենալու բոլոր տեսակի կազմակերպված գրոհների ու զրպարտությունների վրա։

Երբեք Հայաստանը չենք տարանջատել հնի ու նորի, մարդկանց չենք բաժանել հակադիր խմբերի, որովհետեւ դա չի բխել ու չի բխում Հայաստանի շահերից։ Միշտ հարգալից ենք եղել քաղաքական ընդդիմախոսների հետ՝ չանցնելով մարդկային փոխհարաբերությունների չգրված օրենքների սահմանները՝ փորձելով նոր որակ հաղորդել քաղաքական դաշտին։ Միշտ գործել ենք թափանցիկ՝ տրամաբանված հիմնավորումներով։

Վերահաստատում եմ, որ ճիշտ ժամանակին Լուսավոր Հայաստանը կլինի այն ուժը, որը կհամախմբի հայ մտքի հսկաներին՝ գեներացնելով այն լուսավոր էներգիան, որի շնորհիվ Հայաստանը կսկսի իր թռիչքաձեւ վերելքը։

Միգուցե հենց սրանից են վախենում շատերը, բայց դա արդեն իրենց խնդիրն է։ Վաղվա լուսավոր Հայաստանի կառուցման գործում մենք նահանջի տեղ չունենք։

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը, մեր քաղաքացիներին ու համայն հայությանը»,– ասվում է հայտարարությունում։